Կրիշտիանու Ռոնալդուի պատվին Չինաստանում նոր տպավորիչ թանգարան է բացվել, որի գլխավոր տեսարժան վայրն աշխարհի հայտնի ֆուտբոլիստի հսկայական արձանն է՝ 23 ֆուտ (մոտ յոթ մետր) բարձրությամբ։
Պորտուգալացի գերաստղի՝ գոլերը տոնելու հայտնի «Սիուուու» շարժումն այժմ հավերժացվել է Շանհայում։ Երկրպագուները հնարավորություն են ստացել ծանոթանալու մարզիկի փայլուն կարիերային և տեսնելու նրա կյանքի տարբեր փուլերին առնչվող հազվագյուտ հուշանմուշներ։

Յոթ մետրանոց քանդակը Ռոնալդուին պատկերում է Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզահագուստով՝ նրա հայտնի հաղթական ցատկի պահին։ Ենթադրվում է, որ սա աշխարհում ֆուտբոլիստի ամենաբարձր լիաչափ արձանն է։
Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը ներկա է եղել Կրիշտիանուի ավագ եղբայրը՝ Ուգու Ավեյրուն։ Հավաքված երկրպագուների ներկայությամբ նա սկսել է հետհաշվարկը, որից հետո հանդիսավորությամբ բացվել է հսկայական քանդակը։
Արձանը CR7 նոր թանգարանի մասն է, որը Շանհայում իր դռներն է բացել նոյեմբերի 21-ին։ Այն տեղակայված է քաղաքի պատմական Shanghai No. 1 Shopping Center առևտրի կենտրոնում և զբաղեցնում է գրեթե 3 հազար քառակուսի մետր տարածք։

Թանգարանի ցուցադրությունը ներառում է տասը թեմատիկ գոտի, որոնք ներկայացնում են Ռոնալդուի անցած ճանապարհը՝ Պորտուգալիայի Մադեյրա կղզում անցկացրած համեստ մանկությունից մինչև աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալը։
Մարզիկի հայրենի Ֆունշալ քաղաքից Չինաստան է տեղափոխվել ավելի քան 50 հուշանմուշ։ Դրանցից մի քանիսն առաջին անգամ են ներկայացվում մայրցամաքային Չինաստանի հանրությանը։
Ամենաարժեքավոր ցուցանմուշների շարքում է «Ոսկե գնդակի» առաջին մրցանակը, որը Ռոնալդուն ստացել է 2008 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին՝ չափազանց հաջող մրցելույթի ընթացքում։ Այցելուները կկարողանան տեսնել նաև Եվրոպայի առաջնության գավաթը, այն խաղակոշիկները, որոնցով ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ, ինչպես նաև հատուկ մարզաշապիկը՝ նվիրված Մադրիդի «Ռեալի» կազմում նրա խփած 350-րդ գոլին։
Մարզաշապիկի վրա իրենց ստորագրություններն են թողել թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբի բոլոր խաղընկերները։
Թանգարանի հատվածներից մեկում վերարտադրված է հանրակացարանի այն սենյակը, որտեղ ապագա ֆուտբոլային աստղն ապրել է պատանեկության տարիներին, երբ մարզվում էր Լիսաբոնի «Սպորտինգի» ակադեմիայում։ Մյուս ցուցադրությունները ներկայացնում են հյուրասենյակ, ֆուտբոլային ակումբների հանդերձարաններ, ինչպես նաև այն թունելը, որով ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում, որտեղ Ռոնալդուն շարունակում է իր կարիերան։
Հատուկ ուշադրություն է դարձվել ինտերակտիվ ժամանցին։ Այցելուները կկարողանան ստուգել դարպասապահի իրենց հմտությունները՝ փորձելով հետ մղել Ռոնալդուի ամենատպավորիչ գոլերից մեկից ոգեշնչված՝ համակարգչային մոդելավորմամբ ստեղծված հարվածը։
Խոսքը 2018 թվականին Չեմպիոնների լիգայի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում նրա կատարած հանրահայտ շրջադարձ հարվածի մասին է։ Այդ ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը ցատկել է անհավանական՝ 2,38 մետր բարձրությամբ և գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Այդ գոլը դարձել է նրա կարիերայի ամենահիշարժան դրվագներից մեկը։
Այժմ ֆուտբոլիստի երկրպագուները վիրտուալ տարբերակով կկարողանան փորձել վերարտադրել այդ դրվագը՝ հանդես գալով դարպասապահի դերում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով