Ալ Պաչինոն և Էնթոնի Հոփքինսը միավորվել են կինոէկրանին՝ ներկայացնելու Իտալիայի ամենահայտնի ավտոմոբիլային ապրանքանիշերից մեկի պատմությունը։ Հրապարակվել է «Maserati: The Brothers» («Maserati․ Եղբայրները») ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլմը պատմում է Մազերատի ընտանիքի, նրա հավակնությունների, ռիսկային մրցարշավների և ավտոմոբիլային լեգենդի ստեղծման ճանապարհի մասին։
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի հունվարի 29-ին։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Ջեսիկա Ալբան և Էնդի Գարսիան։
Ֆիլմի սյուժեի կենտրոնում Ալֆիերի, Բինդո և Կառլո Մազերատի եղբայրների պատմությունն է։ 20-րդ դարասկզբին նրանք որոշում են մարտահրավեր նետել ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար արտադրողներին և հիմնել սեփական ընկերությունը։
Գործողությունները ծավալվում են Իտալիայում՝ սկսած 1914 թվականից, երբ հիմնադրվել է Maserati ընկերությունը։ Ֆիլմը ներկայացնում է ընտանիքի անցած ճանապարհը՝ առաջին ինժեներական փորձարկումներից մինչև միջազգային ավտոսպորտում սեփական անունը հաստատելու և Ferrari-ի ու Lamborghini-ի նման ապրանքանիշերի հետ մրցակցելու հավակնոտ փորձերը։
Ալ Պաչինոն մարմնավորում է ունևոր գործարարի, որն աջակցում է եղբայրների համարձակ գաղափարին։ Էնթոնի Հոփքինսը հանդես է գալիս ֆինանսիստի դերում, որը պատրաստ է ներդրումներ կատարել նրանց նախագծում՝ չնայած դրա հաջողության վերաբերյալ կասկածներին։ Թրեյլերում նրա մարմնավորած կերպարը եղբայրների մտահղացումը համարում է գրեթե անհնար իրագործելի, մինչդեռ Պաչինոյի հերոսը համոզված է, որ Maserati-ի երազանքը կարող է փոխել ավտոմրցարշավների աշխարհը։
Եղբայրների գլխավոր նպատակներից մեկը դառնում է իտալական առաջին ավտոմեքենայի ստեղծումը, որը կկարողանա հաղթանակ տանել «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցավազքում։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին հերոսները բախվում են ֆինանսական դժվարությունների, վտանգավոր փորձությունների և ողբերգական իրադարձությունների։ Թրեյլերում ներկայացված են լարված մրցարշավային տեսարաններ, վթարներ և ընտանիքի պատմության դրամատիկ դրվագներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման