Բրիտանացիները սկսել են սեռական հարաբերություններ ունենալ երեք տասնամյակ առաջվա համեմատ երկու անգամ ավելի հազվադեպ, իսկ երիտասարդների շրջանում արագորեն աճում է այն մարդկանց թիվը, որոնք երբևէ ինտիմ հարաբերություններ չեն ունեցել։ Մեծ Բրիտանիայի բնակիչների սեռական վարքագծին նվիրված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ Z սերնդի ներկայացուցիչներն ավելի ու ավելի հաճախ են նախընտրում վիրտուալ շփումը իրական ծանոթություններից, իսկ սմարթֆոնները, սոցիալական ցանցերն ու առցանց ժամանցը փոխում են մտերմության մշակույթը։
Ընդ որում՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն երիտասարդներին․ սեռական կյանքը պակաս ակտիվ է դառնում նաև միջին տարիքի մարդկանց շրջանում։
Սեռական հարաբերությունների և կենսակերպի ազգային չորրորդ հետազոտության (Natsal) արդյունքների համաձայն՝ 45 տարեկանից ցածր բրիտանացի մեծահասակները միջինում ամսական ընդամենը երկու անգամ են սեռական հարաբերություն ունենում։ Համեմատության համար նշենք, որ 1990 թվականին նույն տարիքային խմբի ներկայացուցիչները հայտնել էին, որ ինտիմ հարաբերություններ են ունեցել մոտավորապես շաբաթական մեկ անգամ։ Այսպիսով, երեք տասնամյակի ընթացքում սեռական հարաբերությունների հաճախականությունը կրճատվել է երկու անգամ։
Առավել նկատելի փոփոխություններ են արձանագրվել երիտասարդների շրջանում։ 16-24 տարեկան բրիտանացիներից գրեթե յուրաքանչյուր երրորդը երբևէ սեռական հարաբերություն չի ունեցել։ Մինչդեռ 1990-2010 թվականներին անցկացված նախորդ հետազոտությունների ընթացքում նման երիտասարդների բաժինը կազմել է մոտ 20 տոկոս։
Սեռական ակտիվության նվազումը վերաբերում է նաև ավելի հասուն տարիքի մարդկանց։ 35-44 տարեկան բրիտանացիների շրջանում ինտիմ հարաբերությունների միջին հաճախականությունը վերջին տասնամյակում ամսական երեքից նվազել է մինչև երկու անգամ։ Իսկ 45 տարեկանից բարձր կանայք միջինում հայտնել են, որ առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում սեռական հարաբերություն չեն ունեցել։
Հետազոտությունը բացահայտել է նաև վիրտուալ և իրական ինտիմ կյանքի միջև նկատելի տարբերությունը։ Առցանց սեռական բովանդակությունն արդեն դարձել է առօրյայի սովորական մասը․ տղամարդկանց մեծամասնությունը և կանանց զգալի մասը դիտում են պոռնոգրաֆիկ նյութեր, իսկ հարցվածների գրեթե կեսը հայտնել է, որ ուղարկել կամ ստացել է ինտիմ լուսանկարներ։
Երիտասարդ տղամարդկանց շրջանում պոռնոգրաֆիկ նյութերի դիտումը հատկապես տարածված է․ վերջին մեկ տարվա ընթացքում նման բովանդակության հանդիպել է այս խմբի գրեթե տասը մասնակցից ինը։ Երիտասարդ կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես կեսը։
Այնուամենայնիվ, գիտնականները հորդորում են չշտապել եզրակացնել, թե թվային ժամանցն ուղղակիորեն փոխարինում է իրական հարաբերություններին։ Սեռական վարքագծի վրա միաժամանակ ազդում են բազմաթիվ գործոններ, և տեղի ունեցող փոփոխությունների համար մեկ հստակ պատճառ առանձնացնել հնարավոր չէ։
Հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ երիտասարդները սկսել են ավելի քիչ ալկոհոլ օգտագործել, ավելի հազվադեպ հանդիպել իրական կյանքում և ազատ ժամանակն ավելի հաճախ անցկացնել համացանցում։ Բացի այդ, շատերը երկար ժամանակ շարունակում են ապրել ծնողների հետ, դժվարությունների են բախվում աշխատանք գտնելու և սեփական բնակարան ձեռք բերելու հարցում։ Իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև հոգեկան առողջության խնդիրներն ու համավարակի հետևանքները։
«Բրիտանացիների սեռական կյանքը փոխվում է։ Թեև մեծահասակների մեծ մասը շարունակում է սեռական կյանքով ապրել, հարաբերությունների հաճախականությունը նվազում է, իսկ ավելի ու ավելի շատ երիտասարդներ երբեք ինտիմ հարաբերություններ չեն ունեցել»,- նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտության ղեկավար Սոազիգ Քլիֆթոնը։
Միևնույն ժամանակ, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն սեռական հարաբերությունների հաճախականությանը։ Օրինակ՝ վերջին տասնամյակում ավելի քան կրկնապատկվել է այն կանանց մասնաբաժինը, որոնք միանշանակ չեն ցանկանում երեխաներ ունենալ․ այժմ այն կազմում է մոտ 17 տոկոս։ 16-24 տարեկան կանանց շրջանում նկատելիորեն նվազել է նաև հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը։
Միևնույն ժամանակ, միասեռական սեռական փորձի նկատմամբ վերաբերմունքն ավելի ազատական է դարձել։ Նման փորձի մասին հայտնած կանանց մասնաբաժինը հասել է 14 տոկոսի, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12 տոկոսի։
Չնայած ինտիմ հարաբերությունների հաճախականության նվազմանը՝ հետազոտողները ընդգծում են, որ մեծահասակների մեծ մասը շարունակում է սեռական կյանքով ապրել։ Հարցման տվյալների համաձայն՝ 16-59 տարեկան մասնակիցների 77 տոկոսը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում սեռական հարաբերություններ է ունեցել։
Հետազոտությանը մասնակցել է 16-59 տարեկան շուրջ 6700 մարդ։ Տվյալները հավաքագրվել են Մեծ Բրիտանիայում՝ 2022-2024 թվականներին, և համեմատվել 1990 թվականից ի վեր անցկացված նախորդ ազգային հարցումների արդյունքների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ