Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին  

12:35, 26 նոյեմբերի

Սոֆիա Վերգարան վերադարձել է իր հայրենիք՝ Կոլումբիա, որպեսզի առաջին անգամ տեսնի իր պատվին կանգնեցված բրոնզե արձանը։ Սակայն, իր սեփական հսկա կրկնօրինակի հետ հանդիպումը հակասական արձագանքներ է առաջացրել սոցիալական ցանցերում. որոշ երկրպագուներ հիացել են հուշարձանով, իսկ մյուսները՝ այն համեմատել են բոլորովին այլ հայտնիների հետ։

софверг.jpg (74 KB)

54-ամյա «Ժամանակակից ընտանիք» ֆիլմի աստղը իր հայրենի Բարանկիլյա քաղաք այցելել է իր 35-ամյա որդու՝ Մանոլոյի ուղեկցությամբ։ Այցի գագաթնակետը 7.5 մետրանոց քանդակի դիտումն էր, որը տեղադրվել էր Գրան Մալեկոնի ջրափնյա հատվածում 2025 թվականի հուլիսին։ Դերասանուհին չի կարողացել մասնակցել բացմանը։

софверг1.jpg (75 KB)

Բրոնզե հուշարձանը կշռում է մոտավորապես 5.5 տոննա և ստեղծվել է կոլումբիացի քանդակագործ Յինո Մարկեսի կողմից։ Արձանը պատկերում է Վերգարային երկար, բաց ուսերով զգեստով և բարձրակրունկ կոշիկներով՝ մեկ ձեռքը ազդրի վրա, իսկ մյուսը՝ բարձրացված՝ ողջույնի ժեստով։

Արարողության ժամանակ Սոֆիան ներկայացել է կապույտ կորսետե զգեստով՝ կիսաթափանցիկ կրծկալով և ազատ մազերով։ Դերասանուհին, ժպտալով, ընդօրինակել է իր բրոնզե կրկնօրինակի դիրքը, և նկարիչը նրան նվիրել է քանդակի մանրանկարչական կրկնօրինակը։

софверг2.jpg (54 KB)

Անսովոր հանդիպումից բացի, Վերգարան ստացել է «Ավանդական Բարանկիլյերա»  (Distinguished Barranquillera) պատվավոր կոչումը, որը շնորհվել էր քաղաքի քաղաքապետարանի կողմից: Դերասանուհուն նաև նվիրել են ավանդական չալմա՝ հայտնի Բարանկիլյայի կառնավալի գլխավոր պատվավոր պարգևներից մեկը։

софверг3.jpg (58 KB)

Աստղի այցը վերածվել է իսկական տոնակատարության՝ կարմիր գորգով, երաժշտությամբ և պարերով: Ծրագրում ներառված էին կոլումբիական ավանդական պարեր, այդ թվում՝ կումբիա և մապալե: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երկրպագուներ և տեղացիներ: Չնայած հանդիսավոր առիթին, հուշարձանի տեսքը բուռն բանավեճ է առաջացրել համացանցում։

«Նա ավելի շատ նման է Սիգուրնի Ուիվերին», - գրել է Ինստագրամի օգտատերերից մեկը։

софверг4.jpg (44 KB)

Մյուս կողմից, մեկ այլ երկրպագու պաշտպանել է քանդակը՝ պնդելով, որ այն շատ ավելի լավն է, քան Չինաստանում վերջերս բացված Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search