Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից

22:24, 26 նոյեմբերի

Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ջենսեն Հուանգի վերադարձը վառ օրինակ դարձավ այն բանի, որ տեխնոլոգիական և քաղաքական աշխարհի ազդեցիկ տղամարդկանց համար գործում են առանձնահատուկ կանոններ։ Մինչ կին ղեկավարները մասնագիտական սխալների համար բախվում են խիստ հետևանքների, միլիարդատերերը, կարծես, կարող են հույս դնել իրենց գործընկերների աջակցության և նույնիսկ ԱՄՆ նախագահի միջամտության վրա։ Նման եզրակացության է հանգում Fortune ամսագրի Most Powerful Women բաժնի խմբագիր Էմմա Հինչլիֆը։

Ընդամենը 11 օր առաջ ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն հարցը, թե ինչու կին գլխավոր տնօրենը դժվար թե հայտնվեր նման իրավիճակում։ Հուանգը հեռացվել էր Nvidia-ի ղեկավարի պաշտոնից՝ արտամուսնական մի քանի կապերի մասին տեղեկություններից հետո։ Դրանցից մեկը, ըստ հրապարակումների, եղել էր մի կնոջ հետ, որին կասկածում էին Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Սակայն երկուշաբթի իրավիճակը կտրուկ փոխվեց։ Անցած շաբաթ եռամսյակային ֆինանսական արդյունքներին նվիրված հեռախոսային ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչները միանշանակ հայտարարել էին, որ Հուանգը չի վերադառնա Nvidia-ի ղեկավարի պաշտոնին և խախտել է կորպորատիվ վարքագծի կանոնները։ Այդուհանդերձ, տնօրենների խորհուրդը հանկարծ վերանայեց իր որոշումը։ Միլիարդատերն անմիջապես վերականգնվեց գլխավոր տնօրենի պաշտոնում և վերադարձավ նաև տնօրենների խորհուրդ։

Որոշման փոփոխությունը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման հետևանքով։ Վերջինս արդեն իսկ իր վերագրումն է համարել Հուանգի վերադարձը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ անձամբ զանգահարել է Nvidia-ի տնօրենների խորհրդի անդամներին։

Հինչլիֆի կարծիքով՝ այս որոշումը միանշանակ ուղերձ է հղում․ աշխարհը կառավարող տղամարդկանց համար գործում են մի կանոններ, իսկ մնացած բոլորի համար՝ բոլորովին այլ։

«Տղամարդու կամ տեխնոլոգիական ոլորտի մագնատի համար սա ուժի դրսևորման բարձրագույն ձևն է՝ անել այն, ինչ ցանկանում ես, և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել»,-կարծում է Girls Who Code կազմակերպության հիմնադիր և Moms First ոչ առևտրային նախաձեռնության ղեկավար Ռեշմա Սաուջանին։

Նա հիշեցրել է դեռևս 2016 թվականին Թրամփի արտահայտած խոսքերը, թե ինքը կարող էր նույնիսկ Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի մեջտեղում մարդ գնդակահարել և միևնույն է չկորցնել իր կողմնակիցների ձայները։ Սաուջանիի կարծիքով՝ այժմ շատ ազդեցիկ տղամարդիկ կցանկանան հայտնվել Հուանգի փոխարեն և հայտարարել․ «Ես կարող եմ սեռական կապ ունենալ չինացի լրտեսուհու հետ և միևնույն է չկորցնել աշխատանքս»։

Կին ղեկավարներին երկրորդ հնարավորությունը չեն տալիս

Հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավար կանայք շատ ավելի խոցելի դիրքում են։ Fortune 500 ցանկում ընդգրկված ընկերությունների կին գլխավոր տնօրենները միջինում ավելի կարճ ժամանակ են զբաղեցնում իրենց պաշտոնները, քան տղամարդիկ։ Նրանք ավելի հաճախ են դառնում ակտիվիստ ներդրողների թիրախը, իսկ կին ձեռնարկատերերն ու ընկերությունների հիմնադիրները ճգնաժամային ժամանակահատվածներում ավելի հազվադեպ են ստանում ներդրողների աջակցությունը։

Հինչլիֆի կարծիքով՝ կինը, որը թույլ տար այնպիսի խախտումներ, որոնցում մեղադրվում է Հուանգը, դժվար թե ստանար տեխնոլոգիական ոլորտի մի ամբողջ խումբ միլիարդատերերի աջակցությունը, որոնք կպահանջեին նրա վերադարձը։ Դժվար թե նաև ԱՄՆ նախագահը ճնշում գործադրեր ընկերության վրա՝ նրա լիազորությունները վերականգնելու նպատակով։

Հեղինակը հատկապես ուշագրավ է համարում անձամբ Թրամփի վարքագիծը։ Իր Truth Social սոցիալական ցանցում նա հրապարակել է արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկեր, որում Հուանգի դեմքը տեղադրված է Թրամփի մարմնի վրա՝ 2024 թվականին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Հենց այդ հանրահավաքի ընթացքում էլ նախագահի դեմ մահափորձ էր իրականացվել։

Պատկերում Հուանգի ականջից, ինչպես այն ժամանակ Թրամփի դեպքում, արյուն էր հոսում, սակայն բարձրացրած բռունցքի փոխարեն միլիարդատերը գլխավերևում պահում էր կարմիր կրծկալ։

Լրագրողի կարծիքով՝ նման հրապարակումը նվաստացուցիչ է Nvidia-ի համար։ Թրամփի նախագահության տարիներին քաղաքական հաղորդակցության այս ոճն արդեն սովորական է դարձել, սակայն խոսքն այստեղ միայն քաղաքականության մասին չէ։ Nvidia-ն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի կարևորագույն ընկերություններից մեկն է։ Եվ եթե դրա գլխավոր տնօրենին մեծարում են արտամուսնական կապերի համար ու պատկերում կանացի ներքնազգեստը գլխավերևում պահած, ապա կորպորատիվ մշակույթում ակնհայտորեն ինչ-որ լուրջ խնդիր կա։

Խնդիրը միայն դավաճանությունը չէ․ հարցականի տակ է նաև գործարար էթիկան

Հինչլիֆի դիտարկմամբ՝ Թրամփի համար Հուանգի պատմությունը, ըստ երևույթին, առաջին հերթին ամուսնական դավաճանության մասին է, որը նախագահը լուրջ խախտում չի համարում։ Նրա ընկալմամբ՝ դա ավելի շուտ տղամարդկային ինքնահաստատման դրսևորում է՝ «տղաները տղա են մնում» սկզբունքով։

Սակայն նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Հուանգի՝ ընկերությունը ղեկավարելու կարողությունը, մտահոգված են ոչ այնքան նրա անձնական կյանքով, որքան բնավորությամբ և մասնագիտական դատողություններով։ Նրա անմիջական ենթակայի և Nvidia-ի խոշոր հաճախորդներից մեկի ներկայացուցչի հետ կապերի մասին տեղեկությունները շահերի բախման հարց են առաջացնում։ Բացի այդ, հրապարակումների համաձայն՝ Հուանգը մոլորության մեջ է գցել տնօրենների խորհրդին։ Նման քայլից հետո գլխավոր տնօրենի համար սովորաբար չափազանց դժվար է լինում վերականգնել կորցրած վստահությունը։

Միևնույն ժամանակ, հեղինակը ընդունում է, որ Հուանգն այնքան կարևոր դեր ունի արհեստական բանականության ամբողջ ոլորտում, որ նրա հեռանալը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ։ Սակայն հենց այդ պատճառով էլ նրա անձնական հատկանիշները, կայացրած որոշումները և էթիկական նորմերը պահպանելու կարողությունը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Դրանցից է կախված ոչ միայն Nvidia-ի ապագան, այլև մի տեխնոլոգիայի զարգացումը, որն ազդում է ողջ մարդկության վրա։

Հինչլիֆն առանձին անդրադառնում է Nvidia-ի ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսին, որին ճգնաժամի ընթացքում նշանակել էին ընկերության ժամանակավոր ղեկավար։ Bloomberg-ի տեղեկություններով՝ նրան նույնիսկ չեն խորհրդակցել Հուանգին պաշտոնում վերադարձնելու որոշման վերաբերյալ։ Այժմ Քրեսը կրկին զբաղեցնում է ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ մամուլը ուշադրություն է հրավիրում միլիարդատիրոջ հետ նրա հարաբերություններում առկա լարվածության վրա։

Տնօրենների խորհուրդը շնորհակալություն է հայտնել նրան ժամանակավոր գլխավոր տնօրենի պաշտոնում կատարած «ակնառու աշխատանքի» համար։ Սակայն, ընդգծում է հեղինակը, Քրեսը չի պատկանում ազդեցիկ տղամարդկանց այն նեղ շրջանակին, որոնց պատրաստ են պաշտպանել ցանկացած գնով։

Ազդեցիկ տղամարդիկ կրկին մնում են պատասխանատվությունից դուրս

Հինչլիֆը Հուանգի վերադարձը կապում է նաև ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի հետ։ Թրամփի նախագահական ժամկետն ավարտին է մոտենում, իսկ հաջորդ տարի աշխատանքի կանցնի Կոնգրեսի նոր կազմը՝ դեմոկրատների մեծամասնությամբ։ Հոդվածագրի գնահատմամբ՝ դեմոկրատները դժվար թե անվերապահորեն ընդունեն նախագահի այն հայտարարությունները, թե Nvidia-ի գործունեությունը ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք չի ներկայացնում։

Լրագրողի կարծիքով՝ Թրամփը ցույց է տալիս, թե որքան մեծ է իր ազդեցությունը բիզնեսի և քաղաքական ինստիտուտների վրա, իսկ Nvidia-ն և Հուանգը հնարավորություն են տալիս նրան դա ցուցադրել։

Արդյունքում միլիարդատերը երկրորդ հնարավորությունն ստացավ նախագահի անձնական միջամտության շնորհիվ։ Ենթադրյալ խախտումների համար պատասխանատվության հարցը մնաց օրակարգում երկու շաբաթից էլ պակաս ժամանակ։

«Ի վերջո, միլիարդատեր տղամարդկանց ակումբը շարունակում է ամեն ինչից վեր մնալ»,-եզրափակում է Հինչլիֆը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search