Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը

11:18, 27 նոյեմբերի

42-ամյա Քլոե Քարդաշյանը, ով նախկինում խոստովանել էր, որ հինգ տարի ձեռնպահ է եղել սեռական հարաբերություններից, անսպասելիորեն հայտարարել է, որ չի բացառում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդու հետ ամուսնանալը: Ռեալիթի շոուի աստղը նույնիսկ կատակել է, որ կքննարկի այսպես կոչված «լավանդայի ամուսնությունը»՝ կնոջ և տղամարդու միություն, մեկը նույնասեռական, մյուսը՝ հետերոսեքսուալ:

Անսովոր թեման քննարկվել է Hulu-ի «Քարդաշյանները» ընտանեկան ռեալիթի շոուի նոր թողարկման ժամանակ: Զրույցի ընթացքում Քոլթ Փոլսենը առաջարկել է, որ ժամանակն է, որ Քլոեն մտածի իր անձնական կյանքի մասին, քանի որ իր բոլոր քույրերը հանդիպում են տղամարդկանց հետ:

«Քեզ տղամարդ է պետք... Քո բոլոր քույրերը հանդիպում են ինչ-որ մեկի հետ», - ասել է նա՝ հայտնիին առաջարկելով այլընտրանք. «Դու միշտ կարող ես ունենալ լավանդայի ամուսնություն: Եթե երբևէ իմ կարիքն ունենաս, ես միշտ այստեղ եմ քեզ համար»։

Քարդաշյանը, որը նախկին ընկերոջ՝ Թրիստան Թոմփսոնի հետ մեծացնում է ութամյա դստերը՝ Թրուին, և չորսամյա որդուն՝ Թեյթումին, ոգևորությամբ արձագանքել է առաջարկին։ «Օ՜, այո՛։ Ես պատրաստ եմ դրան ցանկացած պահի», - պատասխանել է նա։

Այնուամենայնիվ, առանձին հարցազրույցում աստղը խոստովանել է, որ լիովին վստահ չէ, թե արդյոք նման միությունը հարմար է իր համար։

«Կան ժամանակներ, երբ մտածում եմ. «Այո, ես պատրաստ կլինեի լավանդայի ամուսնության։ Իսկ մյուս ժամանակներում մտածում եմ. «Արդյո՞ք ուզում եմ մեկ ուրիշի հետ լինել։ Չգիտեմ», - անկեղծացել է Քլոեն։

Այնուամենայնիվ, հայտնին բաց չի թողել առիթը կատակելու նման ամուսնության առավելությունների մասին. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարող է անել գեյ տղամարդը ինձ համար։ Օրինակ, եթե նա օգնի ինձ ամեն օր գեղեցիկ տեսք ունենալ, ես համաձայն եմ։ Ինձ ուրիշ ոչինչ պետք չէ», - հայտարարել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search