Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կհայտնվի մեղադրյալի աթոռին բռնաբարության մեղադրանքով: Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է 77-ամյա դերասանի բողոքը՝ 2018 թվականին կատարված ենթադրյալ հանցագործության համար քրեական գործը կարճելու վերաբերյալ: Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Ըստ PEOPLE-ի, դերասանի դեմ մեղադրանքները ներկայացրել է ֆրանսիացի դերասանուհի Շառլոտ Արնուն: Նա պնդում է, որ Դեպարդիեն երկու անգամ բռնաբարել է իրեն իր Փարիզի տանը 2018 թվականի օգոստոսին: Արնուն պնդում է, որ այցելել է դերասանին, որի հետ իր ընտանիքը ընկերներ էին, որպեսզի խնդրեր օգնել իրեն կարիերա սկսել կինոարդյունաբերությունում:
Արնուն նույն ամսին դիմել է ոստիկանություն, ինչը հիմք է հանդիսացել հետաքննության համար: Սակայն մեկ տարի անց իրավապահ մարմինները կարճել են գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: 2020 թվականին հետաքննությունը վերսկսվել է, և դերասանին ավելի ուշ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:
Դեպարդիեն կտրականապես հերքում է ցանկացած չարաշահում՝ պնդելով, որ Արնուի հետ իր մտերիմ հարաբերությունները համաձայնեցված են եղել: Նրա պաշտպանությունը փորձել է բողոքարկել գործը դատարան ուղարկելու որոշումը, սակայն վերջերս կայացված վերաքննիչ որոշումը հարթել է դատավարության ճանապարհը։
Տուժողի փաստաբան Կարին Դյուրիե-Դիեբոլը դատարանի որոշումը համարել է իր հաճախորդի հաղթանակը: Նրա խոսքով՝ Արնուն երկար ժամանակ սպասում էր այս պահին և լիովին պատրաստ էր դատավարությանը։
Այնուամենայնիվ, Դեպարդիեի պաշտպանությունը դեռևս հնարավորություն ունի բողոքարկել Ֆրանսիայի բարձրագույն դատարան՝ Վճռաբեկ դատարան: Դերասանի փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին «Ռոյթերս»-ին ասել է, որ նրանք այժմ քննարկում են այս քայլին դիմելու հարցը:
Նոր դատավարությունը կսկսվի դերասանի դեմ հարուցված ևս մեկ աղմկահարույց գործի ֆոնին: Վերաքննիչ դատարանի որոշումից ընդամենը 10 օր առաջ Դեպարդիեն հրաժարվել է 2021 թվականին նկարահանումների ժամանակ երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգության համար առանձին դատավճռի դեմ բողոքարկումից։
2025 թվականի մայիսին դատարանը դերասանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այդ ժամանակ Դեպարդիեն հայտարարել էր, որ ընդունում է դատարանի որոշումը։ «Արդարադատությունը խոսեց։ Ես մեղավոր եմ ճանաչվել։ Ես լսում եմ սա և ընդունում եմ այս դատավճիռը», - ասել էր նա հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, դերասանը շեշտել էր, որ երբեք մտադիր չի եղել վնասել իր կյանքում հանդիպած կանանց՝ հավելելով, որ հասկանում է, որ իր մտադրությունները չեն փոխում այն փաստը, որ ինչ-որ մեկը կարող է տուժել։
Ըստ The Hollywood Reporter-ի, վերջին տարիներին Դեպարդիեն բախվել է սեռական ոտնձգության ավելի քան 20 մեղադրանքի։ Այնուամենայնիվ, 2025 թվականի դատավարությունը առաջին դեպքն է, երբ դերասանը բախվում է նման մեղադրանքների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում