«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Հրաչ Քեշիշյանը նկարահանում «Գարեգին Նժդեհ»-ը (ֆոտո)

21:42, 21 նոյեմբերի

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. սկզբում: Այն նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:

Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ ընթանում են մոնտաժային աշխատանքները: Նկարահանումները կայացել են Հայաստանում  եւ Եվրոպայում: Ֆիլմի նկարահանման աշխատանքներից առաջին լուսանկարների համացանցում տարածվելուց հետո մեծ քննարկումներ ծավալվեցին, եղան քննադատություններ: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ  NEWS.am.STYLE-ին գրավոր պատասխանել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք նկարահանել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:

Գարեգին Նժդեհի կենսագրությանն անդրադառնալու մասին մտածել եմ վաղուց: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն էլ են սկսվել վաղուց, հնարավոր դարձավ այս ֆիլմն իրագործել միայն այս տարի:

Մենք պետք է ճանաչենք մեր հերոսներին, որպեսզի ստեղծենք մեր հայրենիքը: Մենք պետք է օրինակներ ունենանք, որ կարողանանք բաղդատել մեր արարքները, մենք պետք է պաշտենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ մեր հողի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար պարտական ենք հայրենիք ստեղծողներին եւ պաշտպանողներին: Գարեգին Նժդեհի մասին պետք է անընդհատ պատմել, անընդհատ խոսել եւ այնպես, որ ոչ միայն սերտած լինենք նրա մտքերն, այլ ապրենք նրա օրինակով ու փիլիսոփայությամբ:

Ե՞րբ է սկսվել եւ ե՞րբ են ավարտվելու նկարահանումները, ե՞րբ է լինելու ֆիլմի պրեմիերան, այն կդիտենք հեռուստատեսությա՞մբ, թե՞ կլինի միայն կինոթատրոններում:

Ֆիլմի նկարահանումների առաջին օրը սեպտեմբերի 16-ն էր:  Նկարահանման աշխատանքները գրեթե ավարտված են, հիմա արդեն սկսվել են մոնտաժային աշխատանքները: Սա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է: Այն մեծ էկրան կբարձրանա 2013 թվականի սկզբում, նվիրվելու է Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին:

Ֆիլմի ստեղծագործական կազմը կներկայացնեք, ովքե՞ր են դերակատարները:

Սա առաջին ֆիլմն է, որ նկարահանվում է նորաստեղծ PAN ARMENIAN FILMS ընկերությունը, այն  PAN ARMENIAN MEDIA GROUP -ի կազմում է: Սցենարի հեղինակն է Քրիստ Մանարյանը, նրա արմատները Նախիջեւանից են, ինչպես եւ Նժդեհինը: Գլխավոր դերերում Արտաշես Ալեքսաննյանն է եւ Շանթ Հովհաննիսյանը: Նրանք մարմնավորել են Նժդեհի երկու տարիք: Չուլպան Խամատովան մարմնավորել է Նժդեհի  տիկնոջը` Էփիմեին, Գոհարի դերում Ֆրիդա Գեւորգյանն է: Խորեն Լեւոնյանը կերտել է Սիսիանի զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի կերպարը, Ալբերտ Սաֆարյանը կներկայանա Դրոյի կերպարով: Միխայիլ Եֆրեմովը հանդես կգա Պետկո Խրիստովի դերում, Հովհաննես Դեւեճյանի դերում Վիգեն Ստեփանյանն է: Ռոբերտ Հակոբյանը Ազգային անվտանգության փոխնախարարի դերում է, Արմեն Մարգարյանը մարմնավորել է Վաչե Հովսեփյանին, մարդ, ով մեկ տարի շփվել է Նժդեհի հետ Երեւանի բանտում եւ իր հուշերում ներկայացրել է բավականին հետաքրքիր մանրամասներ Նժդեհի` Երեւանի բանտում գտնվելու մեկ տարվա մասին:

Դերասանական կազմը մեծ է, շատ ուրախ եմ, որ ֆիլմում նկարահանվել է նաեւ Երվանդ Մանարյանը, Դավիթ Հակոբյանը, Սոֆյա Սարգսյանը, Արթուր Նալբանդյան,Դավիթ Թադեւոսյանը, Արման Նավասարդյանը, Վիկտոր Վասիլեւը, Նազենի Հովհաննիսյանը, Արամ Գեւորգյանը, Գուրգեն Անտոնյան եւ էլի շատ սիրված ու հայտնի դերասաններ: Ֆիլմի նկարիչն է Սեդրակ Վելիկոդնին, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյանն է, գրիմի նկարիչը Անդրեյ Նովիկովն է: Բեմադրող օպերատորն է Մկրտիչ Մալխասյանը մոնտաժման ռեժիսորներն են Էդուարդ Մատենցյանն ու Վահագն Խաչատրյանը:

Որքա՞ն է ֆիլմի բյուջեն:

Ֆիլմը դեռ ընթացքում է, բյուջեի մասին խոսելը դեռ շուտ է, միայն կարող եմ ասել, որ սա պետպատվեր չէ, եւ ինչպես իմ նախորդ ֆիլմերը, այս ֆիլմը նույնպես նկարահանվել է առանց պետական ֆինանսավորման: Ֆիլմի գլխավոր հովանավորն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

Մեկ-երկու նախադասությամբ կներկայացնեք ֆիլմի սյուժեն, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել եւ այլն:

Օգտվել ենք Գարեգին Նժդեհի «Հավատամք», «Էջեր իմ օրագրեն», «Ամերիկահայությունը»,«Ցեղը եւ իր տականքը», «Իմ պատասխանը», «Իմ խոսքը, թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» երկերը: Ինչպես նաեւ`Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհն եւ ԿԳԲ-ն», Արտակ Վարդանյան` «Նժդեհյան մասունքներ», Մուշեղ Լալայան`«Գարեգին Նժդեհ» եւ այլն:

Պատահակա՞ն է արդյոք, որ այս ֆիլմը նկարահանվում է նախագահական ընտրություններից առաջ: Ձեզ քննադատողները նաեւ նշում էին, թե սա ՀՀԿ-ի պատվերն է: Կմեկնաբանեք` որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները եւ ինչ կապ ունի այս ֆիլմը ՀՀԿ-ի, նախագահական ընտրությունների հետ:

Եթե Աստված ինձ առողջություն եւ կյանք տա, ես պատրաստվում եմ դեռ շատ գործեր նկարահանել:

Տեղեկություններ էին տարածվել նաեւ, թե Նժդեհի ազգականները բողոքում են եւ համաձայնություն չեն տվել նրա մասին ֆիլմ նկարել: Նման բան կա՞: Դուք կապվե՞լ եք նրա ազգականների հետ:

Մեր ստեղծագործական խումբը պարբերաբար շփվում է Գարեգին Նժդեհի ժառանգների հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search