Մի քանի ժամից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո: Մեր երգչին աջակցության խոսքեր է ուղղել նաեւ ֆրանսիական Տուլուզի հայ համայնքը:
«Թանկագին Արամ: Մենք անհամբերությամբ ենք սպասում այսօր երեկոյան կայանալիք եզրափակչի քո ելույթին: Մենք երբեք հաղթանակին այսքան մոտ չենք եղել, որքան այսօր: Այս հաղթանակին սպասում ենք արդեն 6 տարի: Այս հաղթանակը մեզ անհրաժեշտ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
Քո հաջողությունը, մեր հաջողությունն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ չնայած 20-րդ դարասկզբին մեզ հետ տեղի ունեցածին, մենք նախկինի նման գոյություն ունենք եւ զարգացնում ենք մեր մշակույթը: Արա՛մ, քեզ ճանաչում են որպես շատ դրական եւ տաղանդավոր մարդու, այսօր երեկոյան քամիր քո տաղանդից ամբողջը, քանի որ դու մեր ազգի պարծանքն ես: Պետք է ցուցադրես հայերի զգացողություններն ու հոգին: Այս երեկո մենք աջակցելու ենք միայն քեզ, մենք քեզ հետ ենք, YOU ARE NOT ALONE»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեցին համայնքի ներկայացուցիչները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները