Ոչ միայն «Եվրատեսիլն» է սկանդալով պարուրված, էպատաժի ու անհեթեթության ալիքը հասել է նաեւ Կաննի հեղինակավոր փառատոն: Այնտեղ նույնպես սկանդալ է եղել, այն էլ ինչպիսի… Ուկրաինական լրագրող Վիտալի Սեդյուկը կարմիր գորգի վրա փորձել է մտնել հոլիվուդյան դերասանուհի Ամերիկա Ֆերերեյի շրջազգեստի տակ:

Դեպքը տեղի է ունեցել «Ինչպես վարժեցնել վիշապին 2» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ: Կարմիր գորգի վրա էին մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակած դերասաններ Քեյթ Բլանշեթը, Ամերիկա Ֆերերան, Ջիմոն Հոնսուն, Քիթ Հարինգթոնը:

«Ugly betty» սերիալի աստղ Ամերիկա Ֆերերան պրեմիերային եկել էր ձյունաճերմակ փարթամ զգեստով, որն էլ դարձել է տհաճ միջադեպի ակամա մեղավորը: Երեկույթի թեժ պահին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի լրագրող Վիտալի Սեդյուկը դուրս է նետվել մարդկանց շարքից ու վազել կարմիր գորգի վրա կեցվածք ընդունող աստղերի կողմը: Տղամարդն ընկել է մեջքով կանգնած Ֆերերայի եւ Բլանշեթի ոտքերի տակ, բարձրացրել Ամերիկայի զգեստն ու գլուխը մտցրել դրա տակ: Դերասանուհին շփոթված շրջվել է եւ չի կարողացել հավատալ աչքերին: Բարեբախտաբար, անվտանգության պահպանության աշխատակիցներն արագ հեռացրել են լրագրողին եւ հանձնել ֆրանսիական ոստիկանությանը:




Հիշեցնենք, որ լրագրող Վիտալի Սեդյուկը վաղուց է հայտնի իր տարօրինակ արարքներով: Ուկրաինական լրագրողը բազմաթիվ անգամներ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ տարբեր սկանդալներ է հրահրել: Այս տարվա հունվարին Դերասանների միավորման մրցանակաբաշխության ժամանակ Սեդյուկը ծունկ էր չոքել դերասան Բրեդլի Կուպերի առջեւ եւ փորձել ձեռք տալ նրա տաբատի շղթային: Նույնը նա արել է փետրվարին Սանտա Բարբարայում կայացած տեղական կինոփառատոնի ժամանակ. ուկրաինացին ծնկաչոք կանգնել է Լեոնարդո Դի Կապրիոյի առջեւ եւ դեմքով սեղմվել նրա տաբատին:
Ավելի ուշ Նյու Յորքի նորաձեւության շաբաթի ընթացքում Սեդյուկը բեմ է բարձրացել ընձառյուծե կիսավարտիքով եւ Դի Կապրիոյի նկարով թագով: Իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 5-ին, Նյու Յորքում կայացած Met Gala պարահանդեսին Վիտալին հավաքվածների առջեւ շրջել է վարդագույն կիսավարտիքով:
Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail
Լուսանկարները՝ REX-ի, Joanne Davidson-ի, Getty Images-ի, ABACA-ի, PA-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 20 նոյեմբերի
Կանայք հրաժարվո՞ւմ են «ալֆա արուներից»22:33, 20 նոյեմբերի
Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ