Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ի գիտություն աղջիկների. ինչպես գտնել շրթներկի սեփական գույնը

16:12, 25 մայիսի

Շրթներկը կնոջ գեղեցկության անբաժան տարրերից է։ Թույլ սեռի ներկայացուցիչների շուրթերին միշտ հատուկ ուշադրություն են դարձնում։ Այդ պատճառով հազվադեպ է պատահում, երբ նույնիսկ այն կինը, ով հատուկ ուշադրություն չի դարձնում կոսմետիկային, շրթներկ կամ շուրթերի թեթեւ փայլ չի օգտագործում։

Յուրաքանչյուր կին իր զինանոցում փոքրիկ գաղտնիքներ ունի, որոնք կիրառում է դիմահարդարում կատարելիս։ Այդ նաեւ շրթունքներին է վերաբերվում։ Չնայած ժամանակակից կոսմետիկ միջոցների գույների ու երանգների բազմազանությանը, հենց ձեզ հարմար գույն ընտրելն այնքան էլ դյուրին չէ։ Բայց մի քիչ ստեղծագործական միտք կիրառելու եւ գույները փորձարկելու դեպքում խնդիրը կարելի է լուծել։

Կյանքի բոլոր դեպքերի համար հարմար շրթներկի գույն գոյություն չունի։ Ինչպես նաեւ աշխարհում գոյություն չունի այնպիսի աղջիկ, ով կբավարարվի մեկ գույնի շրթներկով կամ փայլով։ Ի դեպ, կարիք չկա տարբեր գույների ու երանգների շրթներկ գնել. ունենալով մի քանի հիմնական գույն, կարելի է ինքնուրույն ստանալ ցանկալի գույները, որոնք հարմար կլինեն ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան դիմահարդարման համար։ Այնպես է պատահում, երբ ցանկանում եք զգեստի գույն ունեցող շրթներկ ունենալ։ Բայց անցնելով բոլոր խանութներով եւ փնտրելով ցանկալի գույնը, թվում է, թե աշխարհում այն գոյություն չունի։ Պետք չէ հուսահատության գիրկն ընկնել։ Եթե շրթներկի ցանկալի գույնը չի գալիս ձեր մոտ, ապա դուք գնացեք նրա մոտ։ Իսկ ավելի կոնկրետ՝ ինքնուրույն կստանաք։

Այժմ իրեն նկարիչ կարող է զգալ ցանկացած մեկը, ով սեփական շրթունքների վրա կարողանում է գլուխգործոց ստանալ։ Դրա համար անհրաժեշտ են. մի քանի տեսակի շրթներկ ու փայլ, ոչ մետաղական տարա (շատ հարմար է կոսմետիկ միջոցի կափարիչը), դիմափոշի եւ տոնային կրեմ։

Շուրթերին տոնային կրեմ եւ դիմափոշի քսեք, եւ մինչ կրեմը ներծծվի, ինքնատիպ գույն պատրաստեք։ Շրթներկի համար նախատեսված փոքր վրձինով խառնեք մի քանի գույնի շրթներկերը եւ ցանկալի գույնը ստացեք։ Նախքան շրթունքներին քսելը ձեռքի ափի մեջ փորձեք։ Եթե ստացված գույնը ձեզ դուր է գալիս, կարելի է «հեղինակային» շրթներկը քսել շուրթերին։

Սեփական արտադրության ինքնատիպ գույնով շրթներկ ստանալու համար կարելի է խառնել ոչ միայն շրթներկերը, այլեւ փայլերը։ Դրա համար ձեռքի ափի կամ փոքր տարայի մեջ խառնեք տարբեր փայլերը։ Ի դեպ, սկզբում պետք է լցնել մուգ երանգներով փայլերը, հետո՝ բաց։ Ստացված զանգվածը խառնեք հիգիենիկ փայտիկով կամ շրթներկի վրձնով։ Պատրաստ է։ Այժմ կարելի է ստացված փայլը փորձել շրթունքների վրա։

Շրթներկի նոր գույն ստանալու համար կարելի է նաեւ խառնել շրթներկն ու հեղուկ շտկող միջոցը։ Այսպիսի փորձարկումների արդյունքում կարելի է հետաքրքիր ու արտասովոր գույներ ստանալ։ Հատուկ շքեղություն հաղորդելու համար կարելի է շրթունքների մեջտեղում մի քիչ փայլ քսել։ Ձեր շրթներկի նոր գույնն առանձնահատուկ կփայլի, իսկ շուրթերն ավելի փքված տեսք կունենան։

Աղբյուրը՝ fancy-journal.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել