Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ի գիտություն կանանց. արժե՞, արդյոք, թանկարժեք կոսմետիկա գնել

21:04, 28 մայիսի

Կոսմետիկ միջոցների ընտրությունը կնոջ համար գլխացավանք է, քանի որ եթե հարուստ չեք, ստիպված եք առավելագույնս համապատասխանեցնել գինն ու որակը եւ ընտրել լավագույն տարբերակը։

Խանութների դարակներն ու առցանց-խանութները լի են կոսմետիկ բազմատեսակ միջոցներով։ Ցերեկային կրեմ կամ շրթներկ ընտրելիս կանայք որոշակի չափանիշներով են առաջնորդվում եւ ապրանքի գինն այդ ցանկում վերջին տեղում չէ։

Ի՞նչ են մեզ վաճառում

Ամբողջ կոսմետիկան կարող է կեղծված լինել մի քանի դասով՝ ըստ գների։ Նրանցից ամենաէժանը mass market է կոչվում։ Այդպիսի ապրանքներ հանդիպում են սովորական խանութներում, սուպերմարկետների համապատասխան բաժիններում եւ կոսմետիկ միջոցների վաճառքի ցանցերում։ Ավելի բարձր դասի ապրանքը կոչվում է middle: Այդ հայտնի ապրանքանիշերի կոսմետիկան է, որը մասնագիտանում է շուկայի ոչ միայն այս հատվածում։ Բուրգի գագաթը լյուքս-դասն է։ Այդ թանկարժեք ապրանք է, հասու է մասնագիտացված ցանցերում եւ ոչ բոլորի «գրպանին» է հարմար։

Արդյո՞ք լավն է միայն լյուքս դասի ապրանքը

«Այն, ինչ թանկ է, լավն է» կանոնն այս դեպքում ոչ միշտ է աշխատում։ Իհարկե, լյուքս դասի դեպքում անորակ կամ «չաշխատող» ապրանք քիչ է պատահում, քան mass market-ում։

Սակայն, ամեն դեպքում, անհավանական արժեք ունեցող ոչ բոլոր կոսմետիկ միջոցներն են կնոջ երազանքի առարկան։

Իհարկե, անմիջապես դժվար է հասկանալ, ապրանքը որակյա՞լ է, թե՞ ոչ։ Այդ պատճառով, նախքան շրթներկի կամ կրեմի համար մի քանի հազար դրամ վճարելը, գոնե համացանցում դրա մասին մեկնաբանություններ կարդացեք։ Փաստ չէ, թե դրանք լիարժեք իրականություն են, բայց եթե ճնշող մեծամասնությունը բացասական կարծիք է արտահայտել, ապա պետք է մտածել։

Իսկ ավելի էժան կա՞

Իհարկե՝ կա։ Կարեւոր է իմանալ, թե որտեղ եւ ինչ փնտրել։

1. Ուշադրություն դարձրեք բաղադրությանը։ Որպես կանոն, լյուքս դասի եւ mass market-ի կոսմետիկ միջոցների հիմնական բաղադրությունը համընկնում է, քանի որ արտադրողներին հասանելի են նույն բաղադրիչները։ Այդպիսով, պարզապես համեմատեք բաղադրությունները, իսկ հետո՝ գները։ Բացի այդ, նայեք, թե ում է պատկանում ձեր նախընտրած ապրանքանիշը։ Որպես կանոն, դրանք մի քանի խոշոր ընկերությունների մեջ են բաժանվում, որոնք տարբեր գների ապրանք են արտադրում։

2. Տեղեկացեք նույն ընկերության ավելի էժան շարքի մասին։ Շատ հաճախ հայտնի արտադրողը, իսկ ավելի կոնկրետ՝ ընկերության մարքեթինգի բաժնի աշխատողներն օգնում են, որպեսզի ապրանքի ավելի թանկ շարքը ճանաչում ձեռք բերի, իսկ նույն բաղադրությամբ մյուս շարքը գրեթե չի գովազդվում։

3. Քիչ հայտնի ընկերությունների թանկարժեք կոսմետիկա։ Այդպիսիք հիմնականում տարածվում են գեղեցկության սրահներում։ Բայց միշտ չէ, որ կարելի է խոսել դրանց որակյալ լինելու մասին։ Անհայտ ապրանքանիշն այն է, որը լայնամասշտաբ գովազդի միջոցներ չունի, իսկ այդ նշանակում է, որ գիտական լուրջ փորձարկումների հնարավորություն՝ նույնպես։ Խոշորները, թեկուզ եւ ոչ շատ թանկարժեք արտադրողները, ավելի շատ ու ավելի լավ են փորձարկումներ իրենց արտադրանքը։

Երբ գինն արդարացված է

Անկասկած, թանկարժեք կոսմետիկայի շատ միջոցներ որակյալ են, օգտակար եւ «աշխատող»։ Եթե ձեզ հարմար է լյուքս դասի կրեմը կամ տոնային միջոցը ձեր մաշկի վրա անթերի տեսք է ստանում, կրկին գնեք։ Հատկապես, եթե մյուս արտադրանքներից ալերգիա է առաջանում։

Բայց եթե ձեզ թվում է, որ լյուքս դասի ապրանքը ձեզ կպարգեւի այն, ինչ արտադրողը խոստացել է տուփի վրա, ապա այդքան միամիտ մի եղեք: Հնարավոր է՝ ձեր շրջապատում նույնպես կան կանայք, ովքեր բազմիցս ափսոսացել են, որ գնել են «2000-անոց այն նարնջագույն շրթներկը, որը չորացրել է նրանց շրթունքները» կամ «հայտնի ապրանքանիշի թանկ սեւաներկ, որը շուտով աղբամանում է հայտնվել»։

Հաճախ կոսմետիկ միջոցների համար նախատեսված կանացի պայուսակը լեցուն է տարբեր արժողության կոսմետիկայով։ Թերեւս այդ ամենախելացի մոտեցումն է, քանի որ կոսմետիկ միջոց հարկավոր է ընտրել ոչ թե բրենդով եւ գնով, այլ այն հանգամանքով, թե որքան հարմար է այն ձեզ համար։

Աղբյուրը՝ fancy-journal.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search