Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամառ 2014-ի բույրերը. լավագույն օծանելիք

21:11, 5 հունիսի

Ամառ է, ամառ… Ու թեեւ անձրեւը երբեմն փչացնում է մեր տրամադրությունը, ամեն դեպքում գիտենք, որ այդ մեր ավանդական տապի նախաբանն է։ Ո՞ր օծանելիքներն են համարվում այս սեզոնի լավագույնը։ Իր տարբերակն է ներկայացրել ռուսական SPLETNIK.RU կայքը:

Ամառ 2014-ի գլխավոր նորույթներից մեկը DiorAddict Eau de Toilette հարդաջուրն է՝ սանդալի ծառի հիմքով։ Բույրի դեմքը հիասքանչ Սաշա Լուսսն է։ Հեքիաթային, մոգական եւ սյուրռեալիստական բույրն առանձնանում է փայտե բնավորությամբ եւ իր շուրջ զգացմունքներ նվաճելու յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում։ Միաձուլվում են ծաղկային, մրգային եւ փայտե նոտաները։ Սիցիլիական մանդարինը խաղում է արաբական հասմիկի եւ թունիսյան ներոլիի հետ՝ հակադրվելով սանդալի ծառի եւ քաղցր վանիլի հետ։

Ազնվագույն գծերով նեղ շիշը գրաֆիկորեն ընգգծված է։ Թեթեւ ու թափանցիկ, իդեալական է փայլող, ոսկեգույն հարդաջրի համար։

Կոչ ենք անում ձեզ «երես տալ» GuerlainAqua AllegoriaLimon Verde գլուխգործոցով։ Թարմ բույրը երեւակայություններ է առաջացնում արեւադարձային այգիների, ջունգլիների ջրվեժների եւ բրազիլական վառ պարերի մասին։ Պարֆյումի արվեստ՝ համադրված բնության անսպասելի եւ, իհարկե, տոնական նոտաներով։ Limon Verde-ի պարֆյումեր Թիերի Վասսերը հակադրել է ցիտրուսն ու նուրբ շաքարեղեգը, որպեսզի ստանա սամբայի ռիթմով արեւադարձային, երջանիկ եւ ամառային բույր։

Միայն բացառիկ նյութերն են ընդունակ արտահայտելու Լատինական Ամերիկայի էությունը։ Բասսերը Մեքսիկայում բացահայտել է կանաչ կիտրոնի արտասովոր հիասքանչ որակը, որի եթերայուղն ուղղակիորեն է ձեռք բերվել։ Իսկ Վենեսուելան նվիրել է շաքարեղեգի հատիկները՝ տաք նոտաներով Գերլինադի լեգենդար բաղադրիչը։ Բացի այդ, նորույթը փայլում է արեւադարձային մրգերի ու հասած թզի երանգներով։

Frederic Malle-ից Editions de Parfums բույրերի հավաքածուն համալրվել է Կարլոս Բենաիմից Eau de Magnolia նոր գլուխգործոցով։ Նա գրեթե չորս տարի ստեղծել է այս բույրը։ Օծանելիքը շատ թեթեւ է ստացվել, բայց միաժամանակ կայուն եւ պարֆյումերի ֆիրմային ձեռագրով։ Պարֆյումերի մտահղացումը պարզ էր. ավելացնել թարմ նոտաներ՝ ընդգծելով մագնոլիայի թափանցիկությունն ու նրան խորություն հաղորդել։

Հունիսի եւս մեկ հմայիչ նորույթ. սահմանափակ արտադրված Silk Blossomот Jo Malone London։ Բնության գայթակղիչ եւ մետաքսե ծառի նուրբ վարդագույն ծաղիկների բույր. ահա իսկական ամառային բույրի առավել համապատասխան բնութագիրը։ Ո՛չ թիթեռները, ո՛չ փոքր թռչունները չեն կարող ընկրկել այս բույրի առջեւ։ Թարմ բույրը խաղում է քաղցր նոտաների հետ. մամուռի ամրությունն ու զգայունությունը նրբորեն պարուրում են հելիոտրոպի փոշու ակորդները։ Սպիտակ պղպեղի բարձր նոտայով հյութեղ եւ գայթակղիչ օծանելիքն առանձնանում է օդային թեթեւությամբ։

Տեղափոխվենք ֆրանսիական Գրասսի դրախտային այգի. L'Occitane-ից La Collectionde Grasse կանացի նորույթը ստացել է Ներոլի&Խոլորձ անվանումը։ Նրանք, ովքեր մեծացել են Պրովանսում, գիտեն, որ նարնջի ծառի բույրը ամենահիշվողներից է։ Նրա ծաղիկներով տարաներ կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր տանը։ Ներոլին մաքրության եւ ներդաշնակության մարմնավորում է։ Նրա համարդրությունը խոլորձի հետ, որն աճում է աշխարհի մյուս ծայրում, ամենեւին էլ պատահական չէ։ Այս երկու սպիտակ ծաղիկների բույրերը, թվում է, տարբեր են, բայց նրանք երկուսն էլ քնքշություն եւ հուզականություն են խորհրդանշում։

Ծաղկա-մրգային օծանելիքը բացվում է մանդարինի եւ նարնջի կծու նոտաների թարմ ակորդով։ Հաջորդում է միջերկրածովյան ներոլիի, թուզի եւ դեղձի խաղարկային բույրը։ Հիմնական նոտաներն են՝ մշկընկույզը, Մադագասկարի սպիտակ խոլորձը եւ հիրիկը։ Շշի վզիկին ոսկե թել է կապված։

Հեքիաթային բույր է Van Cleef & Arpels-ից Rêve Elixir-ը՝ զբոսանք սպիտակ վարդերով դրախտային այգում։ Բարդ օծանելիքը, որտեղ ներառված են մրգային, փայտե եւ ծաղկային նոտաներ, հնչում է որպես անուրջների աշխարհի հրավեր։ Բույրը սկսում է մենախոսել ծաղկող դեղձի թավշյա տերեւների, քաղցր, բայց փոքր-ինչ թերհաս արեւային տանձի եւ ներոլիի ծաղկային նոտաների հետ։

Հետո՝ ծաղկող պլյումերիայի արեւային նոտաների, օդային օսմանտուսի եւ հիրիկի թեթեւ փայտե ակորդի հանկարծակի փայլատակումը։ Սաթի թեժ ակորդը հրաշալիորեն լրացնում է սանդալի ծառի քաղցրությունը։

Մարգարտե փայլուն ներդիրը, որն անցնում է տուփի ծայրով, ընդգծում է փաթեթավորման փոշոտ երանգը։ Շիշը պահպանել է իր նախնական տեսքը՝ իրեն բնորոշ զգացմունքային ու ավարտուն գծերով։ Այն փափուկ վարդագույն է եւ զարդարված տերեւներից նախշերով։

Պարֆյումերային տեսության հաջորդ մասնակիցը Atkinsons-ից Rose in Wonderland, Lavender on the Rocks եւ Posh on theGreen եռյակն է։ The Contemporary Collection ամառային հավաքածուն պարֆյումերիային խորհրդանշական բաղադարիչների արմատական ժամանակակից տեսլական է երաշխավորում։ Եկեք ծանոթանանք։

Rose in Wonderland բույրը երեւակայությունն ապշեցնում է կանաչ թփերում աճող նենգ ծաղիկներով. վարդի՝ գլխապտույտ առաջացնող հիբրիդը խենթացնում է խաբուսիկ անմեղությամբ։

Նարդոսային Lavender on the Rocks. հերանիայի, ռեհանի, վարդի էսենցիայի եւ նարդոսի թարմացնող էսենցիայի սառեցնող կոկտեյլ։ Հատկապես նշենք նուշի եւ թարմ խոտի շեշտադրության միախառնումը։

Իսկական լեդիների համար թարմ ու շքեղ Posh on the Green-ը հարուստ է հերանիայի կանաչ նոտաներով, սուր-պղպեղային գալբանումով, վետիվեովի եւ եղենափայտով։ Բույրի իսկական ապստամբություն՝ դասական կանաչների եւ փայտե պարֆյումի դեմ։

Եվ մեկ նորույթ՝ որպես աղանդեր. Givenchy ապրանքանիշը յոթ բույրով ամառային հավաքածու է թողարկել՝ Atelier de Givenchy։ Օծանելիքի եւ նորաձեւության համակցությունն արտացոլում են ոչ միայն յուրօրինակ բաղադրիչները, այլեւ նույնիսկ օծանելիքների անունները, որոնցից յուրաքանչյուրը նորաձեւության տան հայտնի զգեստների անունների հետ է համադրվում. անզուգական Chypre Caresse, էթնիկ Ylang Austral, նրբաճաշակ Neroli Originel, զգայուն Cuir Blanc, փայտյա ազդեցիկ Bois Martial, վայրի ու կրքոտ Ambre Tigre եւ մեծագույն Oud Flamboyant։

Ծաղիկների բարձրակարգ տեսակներ, զգայուն եթերայուղեր, ծառերի թանկարժեք տեսակներ, արոմատիկ բույսերի գերող նոտաներ. այսպիսին է Atelier de Givenchy-ի արոմատիկ գլուխգործոցների բաղադրությունը։

Զանգվածեղ ապակուց քանդակված շշերը զարդարվում են փայլուն սեւ կափարիչով։ Դիզայնի ոչ պակաս կարեւոր դետալ է ձեռագործ թելը, որը փաթաթված է յուրաքանչյուր շշի վզիկին։

Հատկապես հիասքանչ է էթնիկ Ylang Austral-ը: Այն ստիպում է ճամփորդել արեւադարձային երկրներով, որոնք լի են զվարթ եւ անակնկալ արկածներով։ Գերող իլանգ-իլանգը պարֆյումերային կոմպոզիցիան լրացնում է իր կրեոլյան հիացմունքով, արտասովորությամբ եւ զգացմունքները թեքում է դեպի ճամփորդություն՝ լի արեւային գույներով ու վայելքներով։

Փայտյա նախշով էթնիկ ոճը դառնում է բարձր նորաձեւության մաս։ Նույնիսկ սանդալային ակորդի մեջ կարելի է արեւային ու քաղրահամ նրբերանգներ տեսնել։ Ծաղկային եւ փայտյա երանգներ, բուսական եւ կենդանական աշխարհի ապստամբություն. Ylang Austral-ի բույրը տանում է հեռուներ։

Հնարավոր չէ չսիրահարվել Oud Flamboyant-ին, որը խորհրդանշում է Givenchy-ի արվեստն ու կատարելությունը։ Բույրի կերպարի վերջին մասը նվիրված է մեր թանկագին տղամարդկանց։ «Շնորհակալություն» հայտնենք գեղեցկության ապրանքանիշներին՝ ուժեղ սեռի պարֆյումերային նորույթների համար։

Ամառ 2014-ի ամենահետաքրքիր օծանելիքներից մեկը խորհրդավոր, նրբաճաշակ եւ շատ առնական Elite Gentleman Untailored-ն է Avon-ից։ Elite Gentleman-ի նոր թեթեւ տարբերակը խաղում է ասիական ռեհանի, զգայուն քաշմիրի եւ նոճու նոտաներով։ Հատկապես նշենք անանուխի գույն ունեցող անփայլ ապակե լակոնիկ տարան։ Իդեալական օծանելիք է իսկական տղամարդկանց համար, ովքեր լավագույնին են սովոր։

Արեւելքի սուրբ ծառի մոգականությամբ կախարդված՝ այս գանձը ձեռք է բերում պարֆյումերիայի հիասքանչ մարմնավորում։ Այն զարդարված է կենդանական, փայտե եւ արեւադարձային նոտաներով։ Բույրը հավերժ կանացիություն է խորհրդանշում։

Եթե հնարավորություն ունեք, անպայման գնահատեք Atelier de Givenchy-ի բոլոր յոթ բույրերը. օծանելիքային «ճամփորդությունը» հավերժ կհիշվի։ Ո՞վ կարող էր մտածել, որ բարձր նորաձեւությունն ու օծանելիքը կարող են ամբողջություն դառնալ։

Ձեր տղամարդկանց անպայման պարգեւեք Salvatore Ferragamo-ից Acqua EssenzialeBlu բույրը։ Վճռական եւ գայթակղիչ, թարմ եւ հագեցած, ժամանակակից տղամարդուն էներգիա է տալիս, գրավչություն։ Կանաչ հիլի սրությունը, թուրինջի էներգիան եւ բերգամոտի թարմությունը հագեցած ու նուրբ նոտաներ են ստեղծում։

Շշի երկրաչափական ձեւն ու թափանցիկ ապակին առնականություն, ի ծնե նրբաճաշակություն եւ Ferragamo-ի հերոսի ազատություն է արտահայտում։ Արծաթագույն պիտակը շշի դիզայնին ժամանակակից ոճ է հաղորդում, իսկ տուփի հրաշալի կապույտ գույնը՝ անզուգական հմայք։

Lalique ապրանքանիշի Hommage à l'homme Voyageur-ը, որը ստեղծել են պարֆյումերներ Միշել Ալմարակը եւ Միլեն Ալրանը, նկատելիորեն տարբերվում է նախնական Hommage àl'homme օծանելիքից։ Այս բույրը ներշնչված է Ատլանտյան օվկիանոսում Normandie շքեղ նավով ճամփորդությունից։ Այն առնականություն, նրբաճաշակություն եւ անզուգականություն է արտահայտում։ Հիլը համաձուլվում է բերգամոտի հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել