Vacheron Constantin հայտնի արհեստանոցը ստեղծել է Legend of the Chinese Zodiac սերիան, որը 12 տարվա ընթացքում կհամալրվի կենդանակերպի նշաններին նվիրված ժամացույցերով։ Դրանք արտադրվում են Metiers d’Art հավաքածուի շրջանակում։
Chronoscope.ru - ը հայտնում է, որ գալիք 2013 թվականը ժնեւյան ընկերությունը նշել է Year of the Snake մոդելի ստեղծմամբ, որի ձեւավորման վրա չարչարվել են շվեցարացի լավագույն էմալագործներն ու փորագրիչները։ Օձի պատկերով թվատախտակը շրջապատված է ծաղկավոր զարդերով, ֆոնը կարող է լինել կապույտ կամ շոկոլադագույն։ Պատյանին հարմարվեցված օձի ռելիեֆային պատկերը կարող է արված լինել պլատինից կամ ոսկուց։ Այդպիսի 1 օձ պատրաստելու համար փորագրիչը ծախսում է մոտ 30 ժամ։
ժամացույցի պատյանը պատրաստված է պլատինից կամ վարդագույն ոսկուց։ Դրա տրամագիծը կազմում է 40 մմ, հաստությունը՝ 12,74 մմ։ Յուրաքանչյուր տարբերակից թողարկված է ընդամենը 12 նմուշ։ Այն կարելի է գնել միայն ֆիրմային խանութներում։
Ժամանակը ցույց է տրվում առանց սլաքների օգնության՝ շնորիվ պտտվող 4 սկավառակի։ Ցուցմունքները կարդացվում են թվատախտակի 4 անցքից։ Գործառույթներն են. ժամը, րոպեն, տարեթիվն ու շաբաթվա օրը։ Ներսում տեղադրված է Metiers d’Art սերիայի ավանդական Vacheron Constantin 2460 G4 գործարանային մեխանիզմը։
Լուսանկարները՝ Chronoscope.ru - կայքից









Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը