«Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի ստեղծագործական խումբն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա մրցույթային ծրագիրը եւ ժյուրիի կազմը։
Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ փառատոնին ընդգրկված են տարբեր ֆիլմեր՝ ինչպես անվանի եւ մրցանակակիր ռեժիսորների, այնպես էլ սկսնակների։
«Իմ կարծիքով՝ բավականին հետաքրիքր ծրագիր է։ Եթե բոլոր ֆիլմերը իմի բերենք,ապա կարելի է ասել, որ դրանք բարոյական ճգնաժամի մասին են»,-ասաց Ստամբոլցյանը՝ ներկայացնելով նաեւ ժյուրիի կազմն ու նախագահներին։ Եվ այսպես, Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահն է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, Միջազգային վավերագրական մրցույթի նախագահն է իտալաբնակ ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը, Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի նախագահը ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին է, իսկ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին կգլխավորի իսրայելցի կինոգետ էրեզ Փերին։
Ստամբոլցյանը նշեց նաեւ, որ այս տարի բացառություն են արել՝ ժյուրիի կազմում ընդգրկելով դերասանուհու։ Խոսքը Աննա Մուգլալիսի մասին է։
Կինոքննադատ, «Ոսկե Ծիրանի» Հայկական համայնապատկեր մրցույթային ծրագրի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանի խոսքով՝ այս բաժնի համար 18 ֆիլմ է ընտրվել՝ 120 հայտից։ Նա ուրախությամբ փաստեց նաեւ, որ դրանց մեծ մասը Հայաստանում արտադրված ֆիլմեր են եւ նույնիսկ որակով ավելի լավը, քան դրսում նկարահանվածները։
Հիշեցնենք, որ շուրջ 95 երկրից ներկայացված ավելի քան 1500 հայտերից մրցույթային ծրագրում մասնկացության համար ընտրվել է 70 ֆիլմ։
«Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը՝ Երեւանում։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները