Երեկ՝ հունիսի 23-ին, երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը «Ալ շեյխ» արաբական ռեստորանում նշեց իր 27-ամյակը:
Դեռեւս կեսգիշերից երգչուհին բազում շնորհավորական նամակներ եւ զանգեր է ստացել: Առաջինը շնորհավորել է ամուսինը՝ երգիչ Հայկոն, ով երեկոյի վերջում անակնկալ մատուցեց՝ երգելով «Ես քեզ սիրահարվել եմ» երգը, որը նվիրեց իր կնոջը:
«Բազում նվերներ եմ ստացել: Բայց երբեք նվերի արժեքին ուշադրություն չեմ դարձրել: Կարեւորը մարդու անկեղծությունն ու ուշադրությունն է: Շատ ուրախ եմ, որ կողքիս այդպիսի ընկերներ եւ հարազատներ ունեմ, ովքեր այդ օրն անմոռանալի դարձրեցին: Շնորհակալ եմ նաեւ համացանցում շնորհավորող ծանոթ-անծանոթ մարդկանց»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անահիտ Սիմոնյանը:
Երգչուհու համար իր ծննդյան օրը ամենասիրած տոներից մեկն է.«Ես միշտ ուրախ եմ լինում այդ օրը: Բայց նշեմ, որ օրվա ընթացքում լինում են պահեր, որ տխրում եմ: Չեմ կարող ասել, թե ինչն է տրամադրությանս անկման պատճառ դառնում, բայց հետո այն շուտ անցնում է»:
Անահիտը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել. «Չեմ ասի, թե ինչ է, որ իրականանա (ժպտում է)»:
Եվս մեկ անգամ NEWS.am STYLE շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով նորանոր ստեղծագործական բարձրունքներ եւ անասելի երջանկություն:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի























Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ