Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:08, 25 հունիսի

Օրը, կարծես, հատուկ ստեղծված է նրա համար, որպեսզի անհոգ վայելենք կյանքը եւ միմյանց՝ մոռանալով պայմանականությունների եւ բարդույթների մասին: Աստղերը տրամադրում են լավատեսության, հոգեկան հավասարակշռվածության եւ որոշ թեթեւամտության. Էլ ի՞նչ է հարկավոր առանց որեւէ պատճառի երջանիկ լինելու համար:

ԽՈՅԵՐ

Այսօր եզակի հնարավորություն ունեք Տիեզերքից ստանալ գրեթե այն ամենը, ինչ կկամենաք, քանի որ այն բաց է ձեր առաջ: Ձեզ միայն բավական է կենտրոնանալ այն ամենի ուղղությամբ, ինչը ցանկանում եք՝ ռոմանտիկայի, հարաբերությունների ամրապնդման, հարսանիքի կամ նոր սիրո մասին մտքերի: Այսօր Տիեզերքը կլսի ձեր կանչը եւ անկասկած քայլ առաջ կանի, եթե միայն Խոյերի ցանկությունը սրտանց է եւ ոչ ոքի վնաս չի պատճառի:

ՑԼԵՐ

Այսօր անհրաժեշտ է, որպեսզի Ցլերը մոռանան իրենց այն բարդույթների մասին, որոնք խանգարում են նրանց երջանիկ լինել անձնական կյանքում: Աստղերը հուշում են, որ հենց ինքնավստահության բացակայությունն է նրանց խնդիրների զգալի մասի հիմնական աղբյուրը: Իրականում Ցլերը արժանի են ամենալավին՝ ռոմանտիկայի, քնքշության, երջանկության, սիրո: Հասկանալով դա եւ ուսումնասիրելով իրենց շուրջ՝ այսօր նրանք հենց իրենց քթի տակ ռոմանտիկ հնարավորություններ կնկատեն, որոնց մասին նույնիսկ գլխի չեն ընկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը  սիրո, սիրաբանման եւ նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություներ կտա: Կարեւորը նման բազմազանությունից գլուխը չկորցնելն է: Հնարավոր է, որ օրվա ընթացքում Երկվորյակները շատ անգամ ստիպված կլինեն որոշել, թե ում հետ պարել եւ ում հետ ժամադրվել երեկոյան: Այս հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ Երկվորյակների կողքին գտնվելը այսօր ուրախություն եւ թեթեւություն կպարգեւի: Իսկ դա թանկ արժե:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր որքան էլ լավատես լինեք, անձնական կյանքում կարող եք անզորության զգացում ապրել: Ձեր բաժակը ուղղակի կիսով չափ դատարկ չէ, դուք պատրաստեք այն կոտրել՝ պատին նետելով: Սակայն աստղերը հուշում են, որ այսօր անհանգստանալու պատճառներ չկան: Դուք ուղղակի հոգնել եք՝ չափազանց շատ ուժեր հարաբերությունները պարզելու վրա վատնելով: Ձեր նյարդերը լարված են, ե այն ամենը, ինչը Ձեզ պետք է՝ լիարժեք հանգիստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

 Այսօր Առյուծները եւ նրանց սիրեցյալները հիանալի, ներդաշնակ տրամադրություն կունենան: Նրանց սրտերը համահունչ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն՝ միմյանց տեսնելուն պես: Ե'ւ Առյուծների, ե'ւ իրենց ընտրյալների, ե'ւ բոլորի համար պարզ է, որ դա ճակատագիր է: Դե ինչ. Հնարավոր է, որ այդպես է, սակայն ճակատագիրն ու հաջողակությունը քիչ է: Եթե սիրո կրակը ճակատագրի պարգեւն է, սիրահարների ուժը այդ կրակը պահպանելու մեջ է:

ԿՈՒՅՍԵՐ

 Այսօր Կույսերը պետք է պատրաստ լինեն նրան, որ սիրեցյալների հետ հարաբերություներում ամեն ինչ այնքան լավ չէ: Դա բարդ օր է, երբ փոխըմբնման պակասը, վեճերը եւ կոնֆլիկտները Կույսերի եւ նրանց ընտրյալների մոտ կծագեն դատարկ տեղում՝ ցանկացած մանրուքներից: Դա տհաճ է, սակայն սարսափելի ոչինչ չկա. Ցանկացած տեսակի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ստուգման կարիք ունեն: Այսօրվա փոթորիկներից հետո արեւը Կույսերին առանձնահատուկ վառ կթվա: 

ԿՇԵՌՔՆԵՐ

 Այսօր Կշեռքները իրենց կդրսեւորեն որպես իսկական գեդոնիստներ, այսինքն մարդիկ, ովքեր կարողանում են վայելել կյանքը: Դա կարտահայտվի Կշեռքների ուրախ տրամադրության եւ ցանկացածմանրուքներից ուրախանալու ունակության մեջ: Արեւոտ օրը, համեղ ուտեստները, գեղեցիկ զգեստը, անծանոթի կամ սեփական ամուսնու կամ կնոջ հետ սիրաբանումը… Այսօրվա պես օրերին ամեն ինչ վառ գույներով է ներկած: Եւ հակառակ սեռի ներկայացուցիչները, ճպուռների պես, կձգտեն դեպի Ձեր ժպիտը եւ փայլուն աչքերը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր չարժե բարդացնել հարաբերությունները սիրեցյալների հետ, իսկ ցանկացած լուրջ խոսակցությունները ավելի լավ կլինի հետաձգել: Թող ամեն ինչ պարզ, թեթեւ եւ դրական լինի, իսկ խնդիրների եւ քարոզների մասին կարելի է մոռանալ: Այսօր «թեթեւամտություն» դրսեւորելով՝ Դւք չեք զղջա. միասին Դուք եւ Ձեր ընտրյալները կզգաք Ձեզ որպես երջանիկ մանուկներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորները կարող են հրապուրվել. ահա այսպիսի թեթեւամիտ տրամադրության մեջ նրանք կլինեն այսօր: Օրը նրանց կստիպի չմտածված եւ իմպուլսիվ որոշումներ ընդունել: Եվ եթե նմանատիպ որոշումներից մեկը, օրինակ, անծանոթի հետ համբուրվելը կամ ժամադրությունը լինեն, դժվար թե Աղեղնավորները կարողանան հաղթահարել այդ ցանկություները: Իսկ եթե Աղեղնավորները արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, աստղերը այսօր խորհուրդ են տալիս նրանց ուղղությամբ կիրառել այդ իրենց արտառոց տրամադրությունը: Աղեղնավորների անկանխատեսելիությունը երկուսին էլ կրքի ծովի մեջ կնետի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

 Եթե վերջերս Այծեղջյուրների սիրտը կոտրված է եղել, այսօր նրանք վերջապես ուժ կունենան իրավիճակին նոր տեսանկյունից դիտելու համար: Չէ՞ որ այժմ նրանց մենությունը շատ առավելություններ ունի: Նախ, Այծեղջյուրները ազատվել են իրենց ցավ պատճառող հարաբերություններից, բացի այդ նրանք ազատ են: Նրանց առջեւ նոր հնարավորություններ եւ ճանապարհներ են բացվում, ինչպես նաեւ նոր սեր:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները հնարավորություն կստանան նորովի տեսնել այն մարդկանց, ում վաղուց են ճանաչում: Գուցե դրա պատճառը նրանց արարքը դառնա կամ էլ ուղղակի ժպիտի կամ երկիմաստ հայացքը: Ի՞նչ է այդ՝ առիթ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար, թե՞ ուղղակի թեթեւ շփման հնարավորություն: Այսօր Ջրհոսներն են որոշումներ կայացնելու, չարժե փորձել ազդել իրադարձությունների վրա: Վայելեք իրավիճակը, եւ թող ամեն ինչ ճիշտ ժամանակին կատարվի:

ՁԿՆԵՐ

Այսօր լավ օր է նրա համար, որպեսզի Ձկները իրենց սիրեցյալներին որեւէ գաղտնիք բացեն կամ էլ մեկ այլ կերպով ցուցադրեն իրենց վստահությունը: Ձկները, ինչպես եւ բոլորը, իրենց անձնական տարածքը ունեն, ուր օտարները չեն կարող ներթափանցել: Այսօր, սիրեցյալների հետ ամենակարեւորով կիսվելով, Ձկները ավելի խոցելի չեն դառնա, սակայն հաստատ իրենց էլ ավելի երջանիկ կզգան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search