Կոշիկի հանրահայտ իտալական Casadei բրենդը Prabal Gurung դիզայներական տան հետ համատեղ ներկայացրել է գարուն-ամառ 2013 սեզոնի Casadei for Prabal Gurung կոշիկի նոր հավաքածուն։
Դիզայներներ Չեզարո Քասադեին եւ Փրաբալ Գուրունգը դեռեւս տարվա սկզբին հանդիպման ժամանակ անմիջապես հասկացան, որ նախատեսվող հավաքածուի վերաբերյալ միանման հայացքներ ունեն։ Չեզարոն նշում է, որ Prabal Gurung – ն ունի կնոջ հմայքը, նրբագեղությունն ու ներքին ուժն ընդգծելու կարողություն, կատարողական վարպետություն, ինչպես նաեւ ուշադիր է դետալներին։ Իսկ Casadei տան գործերում Փրաբալն առանձնացնում է վարպետության ու ժամանակակից յուրօրինակ ոճի համադրությունը, բայց միեւնույն ժամանակ՝ մարկայի ավանդույթների պահպանումը։
Ըստ Puretrend - ի, Casadei for Prabal Gurung հավաքածուն երկու մոդել ունի։ Առաջինը՝ ցանցավոր կտորից փակ քթով «նվակներ», երկրորդը՝ ոտքին փաթաթվող գոտիկով սանդալներ։
Առաջին մոդելի տարբերիչ գիծը բարդ երկրաչափական կրունկն է։ Կոշիկները ներկայացված են սեւի, սպիտակի ու մոխրագույնի երկու երանգով։ Սպիտակ ու կարմիր կրունկների վրա պատկերված են սրտի կարդիոգրամա հիշեցնող լազերով արված եւ ապա ձեռքով ներկված նախշեր։
Երկրորդ մոդելի միավորներն արված են օձի կաշվով լրացված լաքապատ կաշվից, ինչպես նաեւ ներկայացված են նույն չորս երանգով։ Այս մոդելի շեշտը նույնպես կրունկի վրա է, որն արված է ֆիրմային գալվանացված արծաթից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են