Ոչ միայն մեր դեմքի ու աչքերի շուրջը եղած հատվածների մաշկը մշտական խնամքի ու խոնավացման կարիք ունի։ Ոչ պակաս ուշադիր պետք է լինել նաեւ շուրթերի նկատմամբ, սակայն շատերն այդ մասին մոռանում են։ Ընդ որում, շուրթերի մաշկը տարբերվում է դեմքի մյուս մասերի մաշկից, որն անգամ անզեն աչքով կարելի է տեսնել։ Շուրթերի ծածկույթում ճարպագեղձեր չկան, եւ դրանք շատ նուրբ ու զգայուն հատվածներ են, որոնք տեղակայված են արյունատար անոթների մակերեսի մոտ։
Շուրթերի մաշկն ավելի հաճախ է չորանում ու շերտավորվում, ինչպես նաեւ առաջանում են ճաքեր եւ արյունահոսություն։

Յուրաքանչյուր կին եւ աղջիկ ամեն օր խնամում է ատամները, դեմքի մաշկը, բայց լիովին անտեսում շուրթերը՝ մոռանալով շուրթերի համար նախատեսված դիմակների մասին։ Կանայք շուրթերին սկսում են ուշադրություն դարձնել այն ժամանակ, երբ դրանց վրա առաջանում են այտուցներ եւ անցանկալի բշտիկներ։ Պետք չէ մոռանալ այն մասին, որ շուրթերը շատ ավելի զգայուն են եւ ավելի մեծ խնամք են պահանջում։
Շուրթերի համար նախատեսված էքսպրես-դիմակների բաղադրատոմսեր.
Խառնում եք վարունգի ու գազարի հյութը մեղրով (1:1:0,5 համամասնությամբ)։ Այնուհետեւ, քսում եք շուրթերին եւ լվանում 5-7 րոպե անց. արդյունքում, շուրթերը հարթ ու նուրբ տեսք են ստանում։

Մեկ փոքր խնձորի քերուկը խառնեք1 թեյի գդալ ձիթապտղի յուղով։ Ստացված զանգվածը քսեք շուրթերին եւ10 րոպե անց լվացեք սառը ջրով։ Շուրթերը գեղեցիկ ու բնական փայլ եւ վարդագույն երանգավորում կստանան։
Ճաքճքված շուրթերի գեղեցիկ տեսքը վերականգնելու համար պետք է վերցնել վարունգի բարակ շերտեր եւ դնել շուրթերի վրա։ Շերտերը պետք է թողնել մինչեւ դրանց չորանալը։
Ճաքճքված շուրթերի ցավը մեղմելու համար կարելի է աղաջրով կոմպրես դնել։ Այն պետք է թողնել 20 րոպե, որից հետո վազելին քսել։
Դիմակ՝ նախատեսված հաստ շուրթեր ունենալու համար

Բաղադիրչներ՝
1 թ. գդ. գարեջրաեփման խմորիչ
1 թ. գդ. ձիթապտղի կամ նուշի յուղ
1/2 թ.գդ. մեղր
1/2 թ.գդ. շի կարագ
Բոլոր բաղադրիչները պետք է խառնել մինչեւ թանձր մածուկի տեսք ստանալը (կախված ստացված զանգվածից՝ կարելի է ավելացնել խմորիչի կամ յուղի չափը)։ Հաստ շերտով քսել շուրթերին եւ թողնել 10-15 րոպե։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը