Տարիներ առաջ գրելով ‹‹One in a Million›› (‹‹Միլիոնից միակը››) երգը` շվեդ երգիչ Ստեֆֆան Ուոլսսոնը չէր էլ կարող պատկերացնել, թե իր սիրուց ծնված այդ ստեղծագործությունն ինչպիսի հաջողություն է բերելու իրեն: 2000 թ-ին լույս տեսած համաշխարհային այս հիթը նույնիսկ 14 տարի անց չի զիջում իր դիրքերը: Այն մինչ օրս աշխարհի մի շարք գեղեցկության մրցույթների հիմն է համարվում:
‹‹One in a million››-ը հնչել է նաև Սանդրա Բուլոքի մասնակցությամբ ‹‹Miss Congeniality›› ֆիլմում` հայտնվելով ‹‹Ոսկե Գլոբուսի››` ‹‹Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ›› անվանակարգում:
Իրականում ո՞ւմ է նվիրված բոլոր ժամանակների ամենասիրելի երգերից մեկը, ինչպե՞ս Ստեֆֆանը վերածվեց Բոսսոնի, ի՞նչ է հիշում երգիչը ‹‹Տաշիր 2007›› մրցանակաբաշխությունից և Բրիթնի Սփիրսի հետ կատարած իր շրջագայություններից, արդյոք չի՞ ծրագրում համերգներով հանդես գալ Հայաստանում: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններն ընթերցեք Բոսսոնի հետ մեր էքսկլյուզիվ հարցազրույցում:
-Նախ և առաջ, կցանկանայի ճշտել` ինչպե՞ս եք սիրում, երբ Ձեզ անվանում են` Ստեֆֆան, թե՞ Բոսսոն:
- Սիրում եմ, երբ ինձ անվանում են Ստեֆֆան, բայց շատ մարդիկ, ովքեր ինձ որպես Բոսսոն են ճանաչում, հենց այդպես էլ կոչում են, ինչը ևս ընդունելի է ինձ համար:
- Շատ լավ… Ստեֆֆա՛ն, ասում են` Ձեր բեմական անունը գալիս է ‹‹Bo’s son›› (‹‹Բո-ի որդին››) արտահայտությունից: Ո՞ւմ առաջարկով եք ընտրել այդ կեղծանունը:
- Ես այդ անվանը հանդիպել եմ շվեդական թերթերց մեկում, որտեղ հոդված կար ավտոարշավորդ Լարս Բոսսոնի մասին: Մտածեցի, որ այն շատ յուրահատուկ և հետաքրքիր ազգանուն է և որոշեցի, որ պետք է կոչվեմ Բոսսոն, չէ՞ որ հայրիկիս անունը Բո է, ոչ թե Ուոլլե, իսկ ես նրա որդին եմ` Բոսսոնը, ոչ թե Ուոլսսոնը: Այդպիսով, այդ զավեշտալի մտքերն առաջնորդեցին ինձ, որ կայացնեմ անվանափոխման որոշումը:
-‹‹One in a MIllion››-ը համարվում է Ձեր` բոլոր ժամանակների ամենահաջողված երգը: Հետաքրքիր է` Դուք ինքներդ, Ձեր երգերից ո՞րն եք ավելի նախընտրում:
- Այն երգը, որը գրելու համար, իրոք, շատ եմ հպարտանում, կոչվում է ‹‹What if I›› (‹‹Ինչ, եթե ես››) (http://www.youtube.com/watch?v=6TR7To051Mk): Բայց, իհարկե, ‹‹One in a Million››-ը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իմ առջև բացեց երաժշտության կախարդական աշխարհի դռները:
-Հայտնի է, որ երգը գրել և նվիրել եք ‹Միսս Շվեդիա 1998›› տիտղոսին արժանացած Ջեսսիկա Օլե՛րսին: Շատ տարիներ են անցել… Վերջապես գտե՞լ եք միլիոնից այդ միակին, թե՞ երգը մինչ օրս նվիրված է Ջեսսիկային:
- Ես դեռ փնտրում եմ միլիոնից այդ միակին, բայց մեկ տարի առաջ որոշեցի փոխել երգի անվանումը և նվիրել մտերիմ ընկերուհիներիցս մեկին, որն այս պահին պայքարում է քաղցկեղի դեմ: Նա նկարչուհի է: Երբ ելույթ էի ունենում նրա ցուցահանդեսի ժամանակ, խոստացա, որ այսուհետ երգը կկոչեմ ‹‹One in a Billion›› և կնվիրեմ իրեն: Կարծում եմ` Ջեսսիկան դեմ չի լինի… Չէ՞ որ այդքան տարի այն իրեն է հասցեագրված եղել (ժպտում է):
-Դուք եղել եք Մոսկվայում անցկացված ‹‹Տաշիր 2007›› հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրը: Կա՞ր ինչ-որ երգիչ, ում այդ օրը հաջողվել է գրավել Ձեր ուշադրությունը: Կկիսվե՞ք մեզ հետ տպավորություններով:
- Ես շատ լավ եմ հիշում այդ մրցանակաբաշխությունը, քանի որ համերգի մասնակիցների լուսանկարներով պաստառներն ամենուր էին, բայց, ցավոք սրտի, նրանցից ոչ մեկին չհասցրի տեսնել բեմի վրա: Բայց քանի որ հաճախ եմ լինում Ռուսաստանում, ռուս երգիչներից շատերին արդեն ճանաչում եմ, օրինակ Ֆիլիպ Կիրկորովին, Դիմա Բիլանին, Լոլիտային, Լեոնիդ Ագուտինին և ուրիշներին: Հուսով եմ` մի օր կգամ Հայաստան և կծանոթանամ նաև այդտեղի երգիչների հետ: Կարծում եմ` ‹‹Եվրատեսիլ 2014››-ի ձեր մասնակիցությունը հրաշալի էր:
-Ի դեպ, Շվեդիան ևս ամեն տարի հրաշալի երգիչներ է ուղարկում ‹‹Եվրատեսիլ››, օրինակ ԱԲԲԱ (1974), Լորին (2012), Սաննա Նիլսեն (2014): Երբևէ չե՞ք մտածել մասնակցել այդ մրցույթին:
- Ես և իմ պրոդյուսերը մտածում ենք մյուս տարվա իմ մասնացության մասին, բայց չգիտեմ` արդյոք կհասցնե՞մ որևէ բան անել ժամանակին: Կարծում եմ` կարող ենք նաև դուետ կազմել հայ երգիչներից մեկի հետ և ներկայացնել Հայաստանը (ծիծաղում է): Դա էլ է հետաքրքիր տարբերակ: Շվեդիայի նախընտրական փուլին, օրինակ, մասնակցում էին նաև այլ երկրների երգիչներ: Այնպես որ` գուցե և նման մի բան ստացվի ինձ մոտ:
- Բոսսո՛ն, Դուք համերգներով շրջագայել եք մի շարք աստղերի հետ` Բրիթնի Սփիրս, Էնրիկե Իգլեսիաս, Մարք Էնթոնի և այլք: Կհիշե՞ք` որն է եղել Ձեր կյանքի ամենահետաքրքիր շրջագայությունը:
- Շատ դժվար հարց է… Հաճելի էր շրջագայել Բրիթնի Սփիրսի հետ: ԱՄՆ-ում միասին 24 համերգ ունեցանք: Ես էի բացում նրա համերգները: Ճիշտ է` մենք տարբեր ավտոբուսներով էինք երթևեկում, բայց միշտ նույն ժամին էինք տեղ հասնում…Նրա ավտոբուսի ներսում, իրոք, շքեղ էր, բայց դե իմն էլ վատը չէր (ծիծաղում է): Հիանալի շրջագայություն էր, որի ընթացքում ելույթներ ունեցանք Դալլասում, Չիկագոյում, Մայամիում, Լաս Վեգասում և այլուր: Միասին արված զավեշտալի տեսանյութ ունենք: Նա շատ հաճելի և համեստ աղջիկ էր:
Ինձ նաև դուր է եկել Ռուսաստան կատարած իմ շրջագայությունը, որտեղ հանդիսատեսը շատ ջերմ էր: Շրջում էինք գնացքով, ինքնաթիռով և ավտոբուսով: Լավ ժամանակներ էին… սիրում եմ շրջագայել:
- Աշխատել եք նաև ռուսական շոուբիզնեսի նրկայացուցիչների` Լոլիտայի և Կատյա Լելի հետ: Կպատմե՞ք այդ համագործակցություններից:
- Մեծ բավականություն եմ ստացել այդ զուգերգների (‹‹Небо в глазах›› , ‹‹Тобой живу›› վրա աշխատելիս: Կատյան շատ լավ անձնավորություն է, որն ունի անսպառ էներգիա: Նա մեզ հրավիրեց իր տուն, որտեղ ինքն ու իր մայրիկը մեզ համար համեղ բաներ պատրաստեցին: Մեր զուգերգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանեցինք և մասնակցեցինք մի շարք շոու ծրագրերի: Իսկ Լոլիտան…Ինձ դուր եկավ նրա հետ համագործակցությունը: Նա բարի սիրտ ու հումորի մեծ զգացում ունի: Մենք երկուսս էլ մեզ լուրջ չէինք պահում, այնպես որ, ամեն անգամ, երբ բեմ էինք բարձրանում, ինչ-որ զավեշտալի բան էր տեղի ունենում … նա միշտ անակնկալներով լի էր: Կես տարի առաջ կրկին հանդիպեցի Լոլիտային ուկրաինական ‹‹X Factor››ի ժամանակ: Շատ ուրախացանք այդ հանդիպման համար: Նա լավ մարդ է:
-Երկու զուգերգներն էլ երգում եք նաև ռուսերենով: Հե՞շտ էր ռուսերեն երգելը:
- Ձայնագրման ստուդիայում եմ աշխատել ռուսերենիս վրա: Տարբեր մարդկանց օգնությամբ փորձեցինք որքան հնարավոր է հստակ արտասանել բառերը: Հետաքրքիր էր այդ երգերը կատարել նաև ռուսերենով: Մինչև լեզուն սովորելն, այդ ամենը անհնարին էր թվում, բայց ամեն ինչ էլ հնարավոր է, և երկու երգերն էլ ավելի լավը ստացվեցին, քան ես ակնկալում էի:
-Դուք շատ համերգներ եք ունեցել Ռուսաստանում, Բելառուսում… Չե՞ք ծրագրում համերգներով հանդես գալ նաև Հայաստանում:
-Իհարկե, կցանկանայի գալ Հայաստան: Գիտեմ, որ այդտեղ էլ են լսել իմ երգերից շատերը և ես տարիներ շարունակ կապ եմ պահում մի շարք հայ երկրպագուների հետ: Որքանով որ զգացել եմ, Հայաստանը հիանալի երկիր է` հյուրընկալ մարդկանցով և աննկարագրելի գեղեցիկ կանանցով (ծիծաղում է): Մեզ մոտ տղամարդիկ սիրում են էկզոտիկ արտաքինով կանանց` սև մազերով և մուգ աչքերով, այնպես որ` մեզ համար, իսկական, հրաշք կլինի այդտեղ համերգներով հանդես գալը: Մենք միշտ պատրաստ ենք գալ Հայաստան, պարզապես պետք է պայմանավորվել իմ ռուսաստանյան մենեջերի հետ (ծիծաղում է):
- Իսկ ինչի՞ վրա եք աշխատում այս պահի դրությամբ:
- Այս պահին նոր երգիս վրա ենք աշխատում, որը նաև կունենա տեսահոլովակ: Ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է, որ գնանք այնտեղ և աշխատենք իմ նոր սինգլի վրա: Ես այնտեղ պատմություն ունեմ` ‹‹One in a Million››, ‹‹Ոսկե Գլոբուս››, Բրիթնիի հետ շրջագայություն և այլն: Քույրս և ընկերներիցս շատերն ապրում են Լոս Անջելեսում: Այսպիսով` որոշ ժամանակ այնտեղ կապրեմ և կպատրաստվեմ մեծ ‹‹վերադարձիս››:
-Ինչ-որ բան կցանկանայի՞ք ասել Ձեր հայ երկրպագուներին և մեր ընթերցողներին:
- Շնորհակալ եմ իմ հայ երկրպագուներից այսքան տարի ինձ աջակցելու համար: Ես ձեզ սիրում եմ: Ինչ վերաբերում է մյուս ընթերցողներին, եթե չտեսնեմ ձեզ ավելի շուտ, ուրեմն նախապես մաղթում եմ և՛ հրաշալի ամառ, և՛ ուրախ Նոր տարի և՛ հիասքանչ կանանց միամսյակ (ծիծաղում է): Ցանկության դեպքում` կարող եք հետևել ինձ Instagram-ում և Facebook-ում: Հուսով եմ`շուտով կտեսնվենք:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ