Հայ երգիչ EDGAR-ը, ով հայտնի է իր «Позови» երգով, եւ ռուս ռեփեր Դինո МС47 (ի դեպ, շնորհավորում ենք նրան, քանի որ շաբաթ օրը նա հայր է դարձել) ներկայացրել են իրենց համատեղ «Сожжены мосты» երգը Մոսկվայում էլիտար ակումբներից մեկում՝ Soho Rooms-ում։ Երգը դառնալու է այս ամռան հիթը։ Կատարողներին շնորհավորելու էին եկել ռուս եւ հայ մի շարք աստղեր։ . NEWS.am STYLE-ին հաջողվել է ներկա լինել շնորհանդեսին եւ հայտնիներից մի քանիսի հետ հարցազրույց վարել եւ մեկնաբանություններ լսել կատարողների մասին։
Դուետի միտքը EDGAR-ինն է եղել։ Նա, Իրակլի Պիրցխալավայի ձայնագրման ստուդիայում ծանոթանալով Դինոյի հետ, առաջարկել է ռեփերին համատեղ դուետով ներկայանալ։ Խոսքերն ու երաժշտությունը գրել է EDGAR-ը, իսկ երգի ռեփը գրել է Դինոն։ Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում. ռեժիսոր՝ Կլիմ Պոպլավսկի։

Դոմինիկ Ջոկեր. «Կարծում եմ՝ գաղափարը շատ հետաքրքիր է։ Վառ եւ ուժեղ լիրիկա ունեցող Դինո МС47 համադրվում է EDGAR-ի հզոր վոկալային տվյալներով՝ ստեղծելով հավերժական սիրո մի պատություն։ Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա այն բավականին պայծառ ու բարի է ստացվել, որն այժմ բավականին հազվագյուտ երեւույթ է. իսկ բարի կարող են լինել միայն ուժեղ մարդիկ...»։

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյան. «Ես հայրենասեր եմ եւ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մեր հայ երիտասարդները լավ աշխատանքներ են ներկայացնում։ Շատ ուրախ եմ որ այս նախագիծը կայացել է։ Երբ EDGAR-ը ցույց տվեց ինձ երգը, ես միանգամից հավանեցի այն, եւ համոզված էի, որ ունկնդիրն էլ է հավանելու այն։ Անձամբ ինձ դուր է գալիս եւ երգը, եւ տեսահոլովակը։ Տղաներին ի սրտե մաղթում եմ, որ երգը հիթ դառնա»։

Հումորիստ Կարեն Ավանեսյան. «Ես շատ հավանեցի եւ տեսահոլովակը, եւ երգը։ Շատ դինամիկ նախագիծ է ստացվել։ Ես ծանոթ եմ EDGAR-ի հետ, քանի որ մասնակցել եմ իր տեսահոլովակներից մեկի նկարահանումներին, բայց այս աշխատանքը մեծապես տարբերվում է մյուսներից։ Նա ցույց տվեց, որ կայանում է որպես արտիստ»։

Ռեփեր Բատիշտա. «Այժմյան շոու-բիզնեսում շատ քիչ աշխատանքներ կան, որոնք գովեստի խոսքերի են արժանի։ Կարծում եմ, որ «Сожжены мосты»-ն դրանցից մեկն է։ Իսկ EDGAR-ն ու Դինոն հիանալի կերպով լրացնում են միմյանց։ Կարծում եմ, որ ունկնդիրը իսկապես կգնահատի այն»։

Երգիչ Իրակլի Պիրցխալավա. «Քանի որ ես իմ փոքրիկ լուման ունեմ այս դուետի կայացման գործում, ապա կարող եմ ինձ թույլ տալ գովել EDGAR-ին ու Դինոյին։ Ես տեսել եմ, թե ինչպես է ստեղծվում երգը, եւ շատ ուրախ եմ, որ տեսահոլովակն էլ է շատ լավը. լուրջ, հաճելի եւ արժանի։ Այդպես էլ շարունակեք»։

«Հաջողություն եւ բարձր տրամադրություն, դիտեք մեր տեսահոլովակը, եւ թող որ այն Ձեզ միայն դրական էմոցիաներ պարգեւի»,- NEWS.am STYLE-ի ընթերցողներին մաղթեց Դինոն։ Իսկ EDGAR-ը հավելեց. «Բոլոր ընթերցողներին խաղաղություն եւ բարություն եմ մաղթում։ Բոլորին մաքուր, անկեղծ եւ իրական սեր եմ ցանկանում...»։
Պատրաստեց՝ Մարինա Գրիգորյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող