«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դոմինիկ Ջոկերը, Իրակլի Պիրցխալավան, Կարեն Ավանեսյանը, Բատիշտան եւ ուրիշներ՝ EDGAR-ի եւ Դինո МС47 նոր երգի տեսահոլովակի շնորհանդեսին։ Էքսկլյուզիվ NEWS.am STYLE

11:33, 21 հուլիսի

Հայ երգիչ EDGAR-ը, ով հայտնի է իր «Позови» երգով, եւ ռուս ռեփեր Դինո МС47 (ի դեպ, շնորհավորում ենք նրան, քանի որ շաբաթ օրը նա հայր է դարձել) ներկայացրել են իրենց համատեղ  «Сожжены мосты» երգը Մոսկվայում էլիտար ակումբներից մեկում՝ Soho Rooms-ում։ Երգը դառնալու է այս ամռան հիթը։ Կատարողներին շնորհավորելու էին եկել ռուս եւ հայ մի շարք աստղեր։ . NEWS.am STYLE-ին հաջողվել է ներկա լինել շնորհանդեսին եւ հայտնիներից մի քանիսի հետ հարցազրույց վարել եւ մեկնաբանություններ լսել կատարողների մասին։

Դուետի միտքը EDGAR-ինն է եղել։ Նա, Իրակլի Պիրցխալավայի ձայնագրման ստուդիայում ծանոթանալով Դինոյի հետ, առաջարկել  է ռեփերին համատեղ դուետով ներկայանալ։ Խոսքերն ու երաժշտությունը գրել է EDGAR-ը, իսկ երգի ռեփը գրել է Դինոն։ Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում. ռեժիսոր՝ Կլիմ Պոպլավսկի։

Դոմինիկ Ջոկեր. «Կարծում եմ՝ գաղափարը շատ հետաքրքիր է։ Վառ եւ ուժեղ լիրիկա ունեցող Դինո МС47 համադրվում է EDGAR-ի հզոր վոկալային տվյալներով՝ ստեղծելով հավերժական սիրո մի պատություն։ Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա այն բավականին պայծառ ու բարի է ստացվել, որն այժմ բավականին հազվագյուտ երեւույթ է. իսկ բարի կարող են լինել միայն ուժեղ մարդիկ...»։

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյան. «Ես հայրենասեր եմ եւ շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մեր հայ երիտասարդները լավ աշխատանքներ են ներկայացնում։ Շատ ուրախ եմ որ այս նախագիծը կայացել է։ Երբ EDGAR-ը ցույց տվեց ինձ երգը, ես միանգամից հավանեցի այն, եւ համոզված էի, որ ունկնդիրն էլ է հավանելու այն։ Անձամբ ինձ դուր է գալիս եւ երգը, եւ տեսահոլովակը։ Տղաներին ի սրտե մաղթում եմ, որ երգը հիթ դառնա»։

Հումորիստ Կարեն Ավանեսյան. «Ես շատ հավանեցի եւ տեսահոլովակը, եւ երգը։ Շատ դինամիկ նախագիծ է ստացվել։ Ես ծանոթ եմ EDGAR-ի հետ, քանի որ մասնակցել եմ իր տեսահոլովակներից մեկի նկարահանումներին, բայց այս աշխատանքը մեծապես տարբերվում է մյուսներից։ Նա ցույց տվեց, որ կայանում է որպես արտիստ»։

Ռեփեր Բատիշտա. «Այժմյան շոու-բիզնեսում շատ քիչ աշխատանքներ կան, որոնք գովեստի խոսքերի են արժանի։ Կարծում եմ, որ «Сожжены мосты»-ն դրանցից մեկն է։ Իսկ EDGAR-ն ու Դինոն հիանալի կերպով լրացնում են միմյանց։ Կարծում եմ, որ ունկնդիրը իսկապես կգնահատի այն»։

Երգիչ Իրակլի Պիրցխալավա. «Քանի որ ես իմ փոքրիկ լուման ունեմ այս դուետի կայացման գործում, ապա կարող եմ ինձ թույլ տալ գովել EDGAR-ին ու Դինոյին։ Ես տեսել եմ, թե ինչպես է ստեղծվում երգը, եւ շատ ուրախ եմ, որ տեսահոլովակն էլ է շատ լավը. լուրջ, հաճելի եւ արժանի։ Այդպես էլ շարունակեք»։

«Հաջողություն եւ բարձր տրամադրություն, դիտեք մեր տեսահոլովակը, եւ թող որ այն Ձեզ միայն դրական էմոցիաներ պարգեւի»,- NEWS.am STYLE-ի ընթերցողներին մաղթեց Դինոն։ Իսկ EDGAR-ը հավելեց. «Բոլոր ընթերցողներին խաղաղություն եւ բարություն եմ մաղթում։ Բոլորին մաքուր, անկեղծ եւ իրական սեր եմ ցանկանում...»։

 

Պատրաստեց՝ Մարինա Գրիգորյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search