Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

«Անհրաժեշտ էր վարժվել չարին». Հովհաննես Ազոյան

14:23, 15 հոկտեմբերի

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Media.CO Films ընկերությունը Շարմ Հոլդինգի աջակցությամբ նկարահանել է «Ուրիշի փոխարեն» նոր, կատակերգական ֆիլմը, որի գլխավոր դերերում են Սոս Ջանիբեկյնաը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը եւ Հովհաննես Ազոյանը: Վերջինիս հետ ներկայացնում ենք հարցազրույց՝ ֆիլմում իր խաղացած դերի մասին:

Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև` ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության: Հարցազրույցի սկզբում Հովհաննես Ազոյանն ասաց, որ վստահելով Հրանտ Երիցկինյանի ճաշակին` սիրով համաձայնվել է խաղալ նրա առաջին ֆիլմում՝ «Ուրիշի փոխարեն»:     

Որքանո՞վ էր հեշտ բացասական հերոս մարմնավորելը:

 Անձնական կյանքում ես շատ բարի մարդ եմ, դրա համար էլ բարի կերպար խաղալն ինձ համար ավելի հեշտ է. այդ դեպքում ես պարզապես փոխանցում եմ իմ բնավորության գծերը կերպարիս, իսկ բացասական հերոս կերտելու համար անհրաժեշտ էր վարժվել չարին: Չնայած, ամենավատ մարդու մեջ էլ ինչ-որ չափով բարություն կա: Ժիրայրը իրական էսթետ է, միևնույն ժամանակ՝ չարագործի համար բավականին կարդացած ու խելացի:

Ստոկգոլմյան սինդրոմի նշույլներ են զգացվում, այնպես ես խոսում Ժիրայրի մասին, ասես համակրում ես  «չարագործին». գուցե  նա քեզ համար այդքան էլ բացասական կերպար չէ՞:

Հա (ծիծաղում է), գուցե: Իմ կարծիքով՝ նա ոչ այնքան չարագործ է, որքան՝ շատ միայնակ մարդ:

Ինչ-որ խնդիրներ առաջացրե՞ց Ձեր նոր կերպարը մինչև ֆիլմի էկրաններ բարձրանալը:

 Այո՜, այն էլ ինչպիսի… Ես Ամերիկայում էի, երբ պարզապես ֆեյսբուքում ավելացրեցի նոր կերպարիս նկարը, հետո եկա Հայաստան, պարզվեց՝ շատ շատերը մտածում են փոխել եմ իմ օրեինտացիան: Ստիպված եղա հրապարակել հատուկ գրություն-պարզաբանություն:


Ինչի՞ համար արժե նայել «Ուրիշի փոխարեն» ֆիլմը:

Ֆիլմն առհասարակ նայում են 2 բանի համար. նախևառաջ, ֆիլմի սյուժեի՝ պատմությունը պետք  է լինի հետաքրքիր, երկրորդ՝ հայտնի դերասանների, կան մարդիկ, որոնք ֆիլմը նայում են միայն դերասանների համար: Ի դեպ, ինքս հիացած եմ Թամարա Պետրոսյանի տաղանդով, շատ լավ գործընկեր է, կարծում եմ՝ Թամարան այսօր Հայաստանի ամենալավ դերասանուհիներից է, եթե ոչ ամենալավը:


Իսկ ի՞նչ դժվարություն է եղել նկարահանման ընթացքում:

Կիվիի տեսքով տհաճ դժվարություն (ծիծաղում է): Զգում ես՝ դանդա՜ղ սահում է դեմքիդ վրա քսած մածունի վրայով, և փորձում ես ամեն կերպ խոսքդ ավարտել մինչև ընկնելը: Այդ պահին կիվին դարձել էր ամենաբարդ խաղընկերս: Ավելին, ըստ դերի, այդքանից հետո նաև պետք է ուտեի դիմակիս կիվին, տհաճ էր: Ինչևէ, 7 կիվի, 7 դուբլ և, վերջապես, ստացված կադր:


Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search