Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում։ Հոկտեմբերի 25-ին ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրեւային դուրս են հրավիրել Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթից. բիզնես կարգի ուղեւորուհին հրաժարվել է անջատել հեռախոսը։ Սակայն մոդելը պնդում է, որ անձնակազմը ոչ ադեկվատ մոտեցում է ցուցաբերել իր նկատմամբ։ Ըստ ականատեսների՝ Վիկտորիան ոտքերը դրել է պատին եւ հայհոյել ուղեկցորդուհուն»։
Ըստ որոշ տվյալների՝ հաղորդավարուհին հրաժարվել է անջատել հեռախոսը, ինչից հետո ուղեկցորդուհին խնդրել է ցույց տալ նրա նստեցման կտրոն ու անձնակազմի ղեկավարի օգնությամբ դուրս հրավիրել Վիկտորիային։
«Ինձանից մեկ մետր հեռու մնա»,-ասել է մոդելը, երբ ուղեկցորդուհին խնդրել է նրան անջատել հեռախոսն ու ուղղել ոտքերը։ «Կներեք, բայց ես պետք է այս մասին տեղեկացնեմ անձնակազմի ղեկավարին» նախադասությանը մոդելը պատասխանել է. «ես թքած ունեմ»։
Այդ ժամանակ ուղեկցորդուհին գնացել է օդաչուների խցիկ, ինչից հետո գլխավոր օդաչուն հայտարարել է, որ որոշ խնդիրների պատճառով ինքնաթիռը ստիպված է վերադառնալ։ Վերադառնալուն պես ոստիկանների օգնությամբ Վիկտորիային դուրս են հրավիրել ինքնաթիռից։ Ըստ որոշ ականատեսների՝ Վիկտորիային դուրս են բերելիս բոլոր ուղեւորները սկսել են ծափահարել։
Իսկ Լոպիրեւան կատարվածն այսպես է մեկնաբանել Twitter-ում։
«Ծիծաղելի պատմություն. ուղեկցորդուհու մոտ ՆԴՀ է, որից տուժում են ուղեւորները, ինչպես նաեւ ավիաընկերությունը։ Այժմ իրեն արդարացնելու համար, նա ստիպված է ստել... դասական մի իրավիճակ»,-ասել է մոդելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով