«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արամ MP3-ին՝ իր մենահամերգի, տաժանելի տեսահոլովակի, ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման եւ որդու տաղանդի մասին (ֆոտո)

12:03, 14 նոյեմբերի

Երկար դադարից հետո տաղանդավոր արտիստ, երգիչ-հումորիստ Արամ Mp3-ին կրկին վերադառնում է բեմ: Արամն իր վերադարձը մեկնարկեց մենահամերգով, որը նա անվանեց հենց «Վերադարձ»: Նշենք, որ մենահամերգը կայացել է  նոյեմբերի 13-ին՝ «Վիտամին» ակումբում: Նախքան համերգի սկսելն, Արամը լրագրողների հետ զրուցեց իր նոր ծրագրերի, սպասվող անակնկալների, նոր ձեռքբերումների եւ իր փոքրիկի մասին:

«Երկարատեւ դադարից հետո վերադառնում եմ կրկին աշխատանքիս: Նոյեմբերին, բացի համերգային ծրագրերից, կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը, որն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով ուշանում է: Իհարկե, դրա համար մի փոքր տրամադրությունս ընկել է, քանի որ ի սկզբանե պրեմիերան որոշված էր ամսի 11-ին: Տեսահոլովակում գրաֆիկական էլեմենտներ ենք ներառել, որն էլ համակարգչից է կախված, ամեն անգամ ձգձգվում է, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որ այս ամսվա մեջ ներկայացնենք»,-ասաց Արամը:

Երգի հեղինակը հենց ինքն է՝ Արամ Mp3-ին, գործիքավորումը կատարել են Լիլիթ Նավասարդյանն ու  DJ Սերոն, տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, օպերատորները՝ Միհրան Ստեփանյանն ու Նարեկ Մարտիրոսյանը:

«Տեսահոլովակը նկարել ենք Երեւանից դուրս՝ մի անապատային գոտում: Բավականին հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել: Այն շատ համահունչ է երգի հետ: Ինչպես «Եվրատեսիլ»-ի  «Not alone» երգը, այնպես էլ սա, վաղուց է, ինչ ստեղծվել է: Կարելի է ասել, որ հիմա հերթը եկավ այս երգի թողարկմանը (ժպտում է): Երգի ժանրը մի փոքր խառն է՝ կարող ենք ասել, որ այն փոփ ժանրում է, սակայն երգում հնչում են սիմոնիկ, էլեկտրոնային երաժշտություններ եւ խոռ: Հուսով եմ, որ լայն մասաների կողմից կսիրվի, կնդունվի եւ կդիտվի»,- նշեց Արամը:

Տեսահոլովակում Արամ Mp3-ին հանդես է եկել միայնակ. «Տեսահոլովակում խաղացել եմ միայն ես, որտեղ մի քանի չակերտավոր կերպարներով եմ հանդես եկել: Այս անգամ էլ որոշեցինք աշխատել ոճաբան Արամ Նիկոլյանի հետ: Նա միշտ կարողանում է ստեղծել այն կերպարները, որոնք դու սպասում ես: Իմ բոլոր կերպարներն էլ ես համարում եմ ստացված»:

Ինչպես Արամը նշեց, տեսահոլովակի նկարահանումները այդքան էլ հեշտ չեն ընթացել. «Տեսահոլովակի ընթացքը բավականին դաժան է եղել: Ես նման նկարահանում երբեք չեմ ունեցել իմ կյանքում: Եղել է մի պահ, որ կյանքիս հրաժեշտ էի ասելու՝ ժայռից ընկնելով: Տեղանքը սողուն է եւ երբ ձեռքս դրեցի մի քարի վրա, որ բռնվեմ՝ փշրվեց: Այդ պահին մտածեցի, որ վերջ, բայց արի ու տես, բախտս բերեց եւ հրաշքով փրկվեցի: Նկարահանումները տեւել են երեք օր, եւ այդ երեք օրվա ընթացքում մի լավ տանջվել եմ: Տեսահոլովակում ես պետք է խաղայի տանջված մարդու դեր, բայց ես այնտեղ ոչ թե խաղում էի, այլ իրոք որ տանջված էի (ժպտում է)»:

Վերադառնալով համերգային ծրագրին, Արամն ասաց. «Համերգը նշանակված է երեք օր: Արդեն առաջին եւ երկրորդ օրվա ամբողջ տոմսերը վաճառվել են»:

Նոյեմբերի 13-ին կայացած համերգին Արամն իր երկրպագուներին անմոռանալի եւ գեղեցիկ պահեր պարգեւեց՝ իր հին եւ նոր կատարումներով եւ համաշխարհային հիթերով, որոնք Արամը յուրովի էր կատարում:

Համերգի գլխավոր հյուրը ԱՄՆ դեսպան  Ջոն Հեֆերն էր, ով վերջերս Արամի եւ  Գարիկի հետ հանդիպել էր եւ քննարկել ապագա համագործակցության հարցեր:

«ԱՄՆ դեսպանի հետ ծանոթացել ենք մոտ կես տարի առաջ, երբ Կասկադում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր համերգ՝ նվիրված ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրվան: Հենց այդ օրը ծանոթացաք եւ որոշեցինք միասին համագործակցել, քանի որ մեր կազմակերպությանն էլ էր սատարում այդ ակցիային: Մենք բոլորս դեմ ենք, որ նման բռնություներ լինեն աշխարհում»,- ասաց Արամը:

Իսկ առաջիկա մեծ համերգային ծրագրի մասին Արամն ասաց. «Երբ վերադարձել էինք «Եվրատեսիլ»-ից, որոշել էինք «Շնորհակալ եմ» խորագրով բացօթյա համերգ կազմակերպել ամռանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որը իրականում մեր պատճառով չէր»,-նշեց Արամը:

Արամը կշարունակի իր գործունեությունը նաեւ հումորի ասպարեզում. «Ինձ հմար երկուսն էլ շատ կարեւոր ոլորտներ են: Եթե ես մի փոքր ուշադրությունս սեւեռել եմ երգարվեստ վրա, դա դեռ չի նանակում, որ դուրս կգամ հումորից: Ես շարունակելու եմ երկու ոլորտներում ել աշխատել»:

Հարցին, թե որ դերում է իր փոքրիկ տղան սիրում իրեն, Արամը ժպտալով պատասխանեց. «Հոր դերում: Երբ տեսնում է ինձ, ասում է՝ պապա արի ինձ հետ խաղա: Երբեմն զգում եմ, որ շատ եմ չափն անցնում եւ որդուս համար քիչ ժամանակ եմ հատկացնում: Իսկ այժմ հանգստյան օրերին աշխատում եմ այդ բացը լրացնել: Շատ աշխույժ երեխա է, սիրում է երգել: Շատ անգամներ համերգներիս փախել, բարձրացել է բեմ եւ այդպես ծանոթացել հանդիսատեսի հետ, բայց այսօր այստեղ չի լինելու»:

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Սիրանուշ Ոսկանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել