Օծանելիքը կնոջ հմայքի ամենակարեւոր գրավականներից մեկն է, եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ օծանելիքը ամենացանկալի նվերն է կանանց համար։ Բայց օծանելիքն ունի պահպանման հատուկ կանոններ, որոնք չպահպանելու դեպքում, օծանելիքը կորցնում է իր բույրն ու որակը։ Եթե օծանելիքը փակ տուփի մեջ է, ապա այն կարելի է պահել մոտ 3 տարի, իսկ արդեն բացված եւ օգտագործված օծանելիքը՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի։ Սակայն այս ժամկետները նույնպես կարող են փոփոխվել ու նվազել, եթե չհետեւեք պահպանման կանոններին։
Առաջին պայմանը՝ խուսափել լույսից (կարեւոր չէ արեւի, թե էլեկտրական)։ Լույսը կարող է բացասաբար ազդել օծանելիքի վրա՝ փոխելով դրա կազմությունը։ Նախընտրելի է, որ օծանելիքն օգտագործելուց հետո, այն ետ դնեք տուփի մեջ եւ կրկին պահեք մութ ու լուսավորությունից հեռու վայրում։
Բացի վերը նշված «կանոնից» կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանքը։ Օծանելիքի որակի ու բույրի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ջերմությունն ու օդի բարձր խոնավությունը, որոնք լույսի առկայության դեպքում փոխում են օծանելիքի քիմիական բարդ ֆորմուլաները, ինչն էլ հագեցնում է օծանելիքի հատկությունների եւ որակի կորստին։
Օծանելիքն ավելի անուշաբույր ու հաճելի դարձնելու եւ վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար առաջին հերթին պետք է խցանը լավ փակել եւ օծանելիքը դնել տուփի մեջ։ Խստիվ արգելվում է օծանելիքը պահել լողասենյակում. նախընտրելի է պահել այն դարակում կամ պահարանում 20-25 աստիճան ջերմաստիճանի եւ օդի 70 տոկոս հարաբերական խոնավության պայմաններում։
Աղբյուրը՝ 3natok.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

