Այտափոշին բոլոր կանանց դիմահարդարման անբաժանելի մասն է կազմում, եւ այն մշտապես պետք է տեղ գտնի կոսմետիկ միջոցների համար նախատեսված փոքրիկ պայուսակում։ Ինչպես գիտեք, այտափոշին նախատեսված է դեմքի ձեւն ընդգծելու եւ մի քիչ փոփոխելու համար, ինչն ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնում կնոջը։
Որպեսզի այտափոշին ավելի բնական ու հմայիչ տեսք հաղորդի կանանց, հարկավոր է իմանալ, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել այտափոշին։ Իհարկե, գեղեցիկ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է նաեւ լավ ու բարձրորակ այտափոշի ունենալ։ Այժմ բոլոր խանութներում այտափոշու լայն ընտրանի կա, բայց պետք է ընտրել այն մեկը, որը հարմար է ձեզ դեմքին, մաշկի գույնին, հագուստին, տարիքին. պետք չէ ուշադրություն դարձնել ապրանքանիշի հայտնի կամ անհայտ լինելու, ինչպես նաեւ գնին։
Ընտրելու ժամանակ պետք է նաեւ հաշվի առնել մաշկի տեսակը՝ չոր կամ կոմբինացված եւ յուղոտ։
Յուղոտ մաշկի համար պետք է ընտրել չոր այտափոշի, որն ունի գնդիկավոր տեսք։ Իսկ եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա այն պետք է քսել դեմքը դիմափոշիով շպարելուց հետո։
Չոր մաշկի համար նախընտրելի է գնել քսուքի, գելի կամ մուսի տեսք ունեցող այտափոշի, որը պետք է օգտագործել դիմափոշի քսելուց առաջ։
Եթե ձեր դեմքը կլոր է, ապա նախընտրելի է օգտագործել բեժ երանգներ ունեցող այտափոշի եւ քսել այն այտերի արտահայտված հատվածում։
Եթե ցանկանում եք դեմքն ավելի «երկարացնել», ապա պետք է օգտագործել սադափե երանգով այտափոշի եւ քսել այն հորիզոնական ձեւով. այսինքն՝ այտի միջին հատվածից մինչեւ ականջները։ Նրանք, ովքեր օվալաձեւ դեմք ունեն, ապա պետք է այտափոշին քսեն այտոսկրերի վրա եւ ստվերագծեն այդ հատվածը։
Ի դեպ, գեղեցիկ արդյունք ստանալու համար հարկավոր է նաեւ լավ, բարձորակ, պրոֆեսիոնալ, նույն երկարությունն ունեցող մազիկներով վրձին գնել եւ չարժե այս հարցում գումար խնայել։
Աղբյուրը՝ zhenskay-krasota.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

