Շուտով Ամանոր է, եւ բոլորս ցանկանում եք գեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալ, իսկ այդ հարցում նույնիսկ ամենափոքր մանրուքը մեծ կարեւորություն ունի։ Այսօր մենք ձեզ կպատմենք, թե որտեղ է պետք ցողել օծանելիքը, որպեսզի այն երկար պահպանի իր անուշ բույրը։
Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ հարկավոր է քիչ ցողել օծանելիքը. պետք չէ ամբողջ սրվակը միանգամից լցնել։
Օծանելիքը հարկավոր է օգտագործել մաքուր մաշկի կամ մազերի վրա։
Սակայն օծանելիքի երկար պահպանելու ամենակարեւոր գաղտնիքը հետեւյալն է. պետք է ցողել այն հատվածներում, որտեղ կարելի է զգալ ու ստուգել զարկերակը (պուլսը)։
Պետք է շոշափել, զգալ պուլսն ու մի քանի կաթիլ օծանելիք ցողել այդ հատվածում։
Մարմնի այդպիսի մասերից է ծնկի ետեւի հատվածը, որը հիանալիորեն պահում է օծանելիքի բույրը։
Մյուս կարեւոր կետը կնոջ երկու կաթնագեղձերի միջեւ ընկած հատվածն է։
Օծանելիքի բույրը երկար պահպանվում է նաեւ պարանոցի այն շրջանում, որը «թաքնված է ականջների հետեւում. բոլորիս քաջ հայտնի տարբերակ։

Իսկ եթե ցանկանում եք, որ օծանելիքը բույրը շատ երկար պահպանվի, ապա կարող եք մազերը լվանալիս բալզամի մեջ մի քանի կաթիլ օծանելիք լցնել։ Մազերը ունակ են կլանել ցանկացած բույր։ Այս դեպքում ձեր մազերը կնմանվեն անուշաբույր ալիքի։
Եւս մեկ կարեւոր պայման. օծանելիքը պետք է թեթեւ լինի։ Ուստի, նույնիսկ եթե դա խանութի նմուշառուն է, ապա պետք չէ ամբողջ սրվակը դատարկել։ Բավական է մի քանի կաթիլ ցողել մարմնի վերը նշված հատվածներում, եւ դուք կստանաք ցանկալի արդյունքը։
Աղբյուրը՝ mylitta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով