Շուտով Ամանոր է, եւ բոլորը սկսելու են ամբողջ օրը սնվել, հետեւաբար ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը շատ մեծ է։ Այսպիսով, առաջարկում են չորս միջոց՝ Ամանորին չգիրանալու համար։
Կարգավորեք ձեր սննդակարգը. Ամանորին նույնպես դա շատ կարեւոր է
Ամանորին, ինչպես առօրյայում մեր օրական սննդի մեջ պետք է լինի 15 % սպիտակուց, 30% ճարպ եւ 55% ածխաջրեր։ Ածխաջրերով հարուստ սնունդ (շիլաներ, մակարոն եւ հաց) պետք է ուտել առավոտյան ժամերին, իսկ սպիտակուցներով լի ուտեստները՝ երեկոյան։
Շատ մի կերեք
Ոչ մի գրոշի արժեք չունի այն մարզանքները, կոնտրաստային լոգանքներն ու մնացած միջոցները, եթե դուք Ամանորի սեղանի շուրջը ձեզ չեք կարողանում զսպել ու տիրապետել։ Պետք չէ այնքան ուտել, որ անգամ ստամոքսի շրջանում ծանրություն ու ցավեր առաջանան. հավատացեք, դա հաստատ բացասաբար է ազդելու ձեր տոնական տրամադրության վրա։
Ավելի նախընտրելի է երեկոյան դուրս գալ զբոսանքի կամ հյուրերի հետ զրուցել ու պարբերաբար շարժվել։
Մի փորձեք հանուն քիչ սնվելու շատ խմել
Պատկերացրեք, որ ձեր ափսեի մեջ տարբեր ճաշատեսակներ են լցված ու դուք դրանցից «խուսափելու» համար սկսում ենք շատ խմել՝ այդպես ախորժակը հագեցնելու եւ չուտելու համար։ Սակայն իրականում դուք մեծացնում ենք ձեր ստամոքսն ու ավելի հեղուկացնում ստամոքսահյութը։ Միգուցե մարսողական խանգարումներ չառաջանան (լավագույն դեպքում), բայց միեւնույնն է, այսպես դուք երբեք չեք նիհարի։
Պատրաստեք սեզոնին (ձմռանը) համապատասխան ուտեստներ
Օրինակ, բոլորիս քաջ հայտնի օլիվիե աղցանի փոխարեն վինեգրետ պատրաստեք, քանի որ այն ավելի օգտակար է, իսկ թթու դրած կաղամբը հարուստ է վիտամին С-ով, որը կօգնի եւ ձեզ, եւ ձեր հյուրերին բարձր պահել իմունիտետը։
Մայոնեզի փոխարեն կարելի է թթվասեր օգտագործել։ Համը գրեթե նույնն է, բայց թթվասերն ավելի առողջարար է։
Տորթերի ու թխվածքաբլիթների փոխարեն սեղանին կարելի է մրգեր ու հատապտուղներ դնել։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար