«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նախատոնական խորհուրդներ՝ Ամանորի գիշերը փայլուն տեսք ունենալու համար

20:14, 25 դեկտեմբերի

Յուրաքանչյուր կին ցանկանում է կատարյալ տեսք ունենալ Ամանորի գիշերը՝ հատկապես եթե նա պատրաստվում է գնալ ինչ-որ կորպորատիվ երեկոյի կամ ամանորյա հատուկ միջոցառման։ Ահա հենց այդ հարցում կօգնեն ձեզ մեր հիանալի խորհուրդները՝ շատ արագ գեղեցկանալու համար։

Խորհուրդներ՝ մազերի համար

Կարելի է շամպունով եւ բալզամով լվացված մազերին գանգուր տեսք տալ։ Իսկ սանրվածքն ավելի տոնական դարձնելու համար կարող եք փայլ հաղորդող միջոցներ օգտագործել։  

Խորհուրդներ՝ մարմնի համար

Որպեսզի ավելի եռանդուն ու էներգիայով լի լինեք Ամանորի գիշերը, պարտադիր պետք է 5-10 րոպե ժամանակ գտնել ու կոնտրաստային լոգանք ընդունել։ Ջրային գործընթացներից հետո պետք է սնուցող եւ անուշաբույր միջոցներ օգտագործել՝ մարմինն ավելի գեղեցիկ ու հմայիչ դարձնելու համար։

Խորհուրդներ՝ ձեռքերի համար

Եթե սովորական լաքը չորանում է 5-10 րոպե ընթացքում, բայց դուք այդքան ժամանակ չունեք, ապա անհրաժեշտ է օգտագործել արագ չորացող լաքեր, որոնց համար անհրաժեշտ է ընդամենը 1 րոպե։ Սա շատ հարմար ու արագ տարբերակ է։ Գործընթացն արագացնելու համար կարող եք անգամ լաքը չորացնող կաթիլներ օգտագործել, որոնք հաշված վայրկյանների ընթացքում կչորացնեն ձեր մանիկյուրը։ Իսկ եթե չեք կարողանում գեղեցիկ ու կոկիկ հարդարել ձեր մատները, ապա կարելի է օգտագործել լաքի էֆեկտ ունեցող հատուկ սթիքերներ։ Պարզապես դրանք պետք է զգուշությամբ դնել եղունգների վրա եւ ավելորդ հատվածները կտրել։

Խորհուրդներ՝ դեմքի համար


Եթե վաղ առավոտից պատրաստվում եք հյուրեր ընդունելուն, ապա երեկոյան ձեր դեմքին հոգնածության նշաններ, իսկ աչքերի ներքեւի հատվածում՝ կապտուկներ են առաջանալու։  Այս դեպքում կարելի է դիմել շատ «խորամանկ դիմակի» օգնությանը, որն անգամ լվանալ պետք չէ։ Շպարվելիս մի մոռացեք հայլայթերի՝ մաշկի երանգը գունաբացող միջոցի մասին,  որը սովորաբար դիմափոշու կամ տոնային քսուքի տեսք ունի։ Այն լույսն արտացոլող միջոց է, որը տեսանելիորեն հարթեցնում մաշկի երանգը, թաքցնում թերությունները եւ առողջ տեսք ու փայլ է հաղորդում դեմքին։

Ի՞նչ անել Ամանորից մեկ շաբաթ առաջ

Պիլինգը հարկավոր է անել Ամանորից մեկ շաբաթ առաջ, քանի որ հնարավոր է մաշկի վրա կարմրություն կամ գրգռվածություն առաջանա, որը մեկ շաբաթվա ընթացքում կանհետանա։

Էպիլացիա կատարեք. հավատացեք, էպիլացիայից հետո առաջացած կարմիր բծերն այնքան էլ դուրեկան չեն հակառակ սեռի ներկայացուցիչներին, հետեւաբար մեկ շաբաթ առաջ է պետք կատարել այս գործընթացը։

Ներկեք մազերը. նույնիսկ եթե գույնը ձեզ դուր չգա, դուք դեռ 7 օր ժամանակ ունեք այն փոխելու կամ շտկելու համար։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search