Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Կայացավ «Երեւանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը

14:55, 21 փետրվարի

Մայրենի լեզվի համաշխարհային օրը՝ փետրվարի 21-ին, կայացավ «Արմենպրես» լրատվական գործակալության  նախաձեռնած «Երեւանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը, որը նպատակն է արժանին մատուցելու տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին, թարգմանիչներին, հրատարակիչներին։

«Նախագծի մտահաղացումը ծագեց այն ժամանակ, երբ Երեւանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Արդեն երկրորդ անգամ մայրենի լեզվի համաշխարհային օրը արժեւորում ենք հեղինակների, թարգմանիչների, հրատարակիչների աշխատանքները։ Նմանատիպ նախագծեր կայանում են ամբողջ աշխարհում, որը կարեւորվում է ընթերցանության խթանումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը։

 

  • Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Լեւոն Խեչոյանը՝ «Մհերի դռան գիրքը» վեպի համար։
  • Տարվա արտասահմանյան բեսթսելեր անվանակարգում առաջատարն են «Բուկինիստ» հրատարակչության Գաբրիել Գարսիա Մարկեսի լույս ընծայած ստեղծագործությունները («Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին», «Հարյուր տարվա մենությունը»)։
  • Տարվա ամենապահանջված թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը։ Նա թարգմանել է Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» ( «Անտարես» հրատարակչություն)։
  • Տարվա մանկական գիրքը՝ « Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը կազմել է Շավարշ Կարապետյանը (« Էդիթ Պրինտ» հրատարակչություն)։
  • «Բեսթսելերների տարվա հրատարակիչը «Անտարեսն» է»
  • «Մանդիլիոն» գրքի համար հատուկ մրցանակ ստացավ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը։
  • Լեւոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ « Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ի համար։
  • Նախագծի բարեկամ ճանաչվեց Ալեքսան Մոսոյանը՝ նախագծին համակողմանի օժանդակություն ցուցաբերելու համար։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  Türkçe

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search