Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Ինչպիսի՞ն են հայ տղամարդիկ

21:09, 3 ապրիլի

Վաղ թե ուշ ցանկացած հայ աղջիկ մտածում է ընտանիք կազմելու մասին։

Եվ նույնիսկ եթե նա այդ եզրակացության չի հանգում, կան մի շարք հանգամանքներ, որոնք համառորեն հիշեցնում են այդ մասին։ Եվ դա բնավ տարօրինակ չէ, քանի որ աղջիկը մի անգամ չէ, որ մտածել է, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը, ինչ բնավորության ու մասնագիտության տեր եւ այլն. նա արդեն ամեն ինչ մանրակրկիտ մտածել է։ Այսինքն՝ ստեղծել է իդեալ, ում պետք է սպասի կամ կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ ինքը փնտրի։

Դեռ մանկուց ես մտածել եմ, որ հայ տղամարդիկ ուժեղ են, առատաձեռն, բնականաբար խելացի եւ առնական։ Եվ սա հասկանալի է, քանի որ երեխաները ամեն ինչ վարդագույն ակնոցի պրիզմայով են տեսնում։ Բայց տարիքին զուգընթաց այս պատկերացումները փոխվեցին եւ ավելի իրական ու ռեալ դարձան։

Բայց նշեմ, որ ոչ միայն իմ հայացքները ժամանակի ընթացքում փոխվեցին, այլեւ ամեն ինչ։ Ուստի, ես չեմ խոսելու հայ տղամարդկանց միայն լավ եւ վատ հատկանիշների մասին ու բոլորին չեմ ներկայանալու նույն անկյան տակ։ Այնուամենայնիվ, կան գծեր, որոնք բնորոշ են բոլոր հայ տղամարդկանց եւ դրանով էլ բացատրվում եւ արմատավորվում է ազգային բնավորությունը։  

Հայ տղամարդիկ վերահսկող են. այս հարցում այլ կարծիք չի կարող լինել։ Նրանք վերահսկում են բոլորին եւ ամեն ինչ՝ հատկապես իրենց կանանց՝ լինի մայր, քույր, կին կամ դուստր։ Սակայն պետք չէ շտապել եզրակացությունների հարցում եւ սա բացասական հատկանիշ համարել։ Չէ՞ որ  վերահսկողությունը ուշադրության եւ հոգատարության դրսեւորում է։ Բայց մեր տղամարդկանց մոտ սա անհեթեթության մակարդակի է հասնում։

Եթե ոմանց վերահսկողությունը բարի շարժառիթներ է ենթադրում, ապա մյուսները դա անում են ելնելով իրենց սկզբունքներից, համառությունից եւ այն խորը համոզմունքից, որ հենց այդպես էլ պետք է լինի։

Եւս մեկ հատկանիշ, որը բնորոշ է հայ տղամարդկանց մեծամասնությանը՝ պահանջկոտություն։ Հասկանալի է, որ բոլորն էլ պահանջկոտ են, սակայն երբ մարդը խոսում է իր իրավունքներից, չպետք է մոռանա նաեւ պարտականությունների մասին։

Հայ տղամարդկանց մոտ վառ արտահայտված է նաեւ եսասիրությունը։ Նրանց թվում է, որ ամբողջ աշխարհը պտտվում է իրենց շուրջը։ Չնայած սա նույնպես իր բացատրությունն ունի՝ ոչ ճիշտ կամ թերի դաստիարակություն։ Սեփական անձի մասին մտածելով՝ նրանք կուրանում են եւ մոռանում, որ իրենց երկրորդ կեսը նույնպես անձնական կյանք ունենալու իրավունք եւ զարգանալու հնարվորություն ունի. ուր կորավ հարգանքը։

Այլ կերպ ասած՝ կինը չպետք է հակառակվի ամուսնուն, շատ պահանջներ ներկայացնի, պետք է գեղեցիկ տեսք ունենա, լինի լավ տնտեսուհի, ինչպես նաեւ ոչ շատ խելացի, բայց ոչ էլ հիմար։ Կրկին պահանջներ։ Սակայն երբ հերթը հասնում է տղամարդկանց, նրանց թվում է, որ իրենք կատարյալ են եւ չեն ցանկանում փոխվել։ Եվ այս ամենը պատճառ է դառնում, որ տղամարդը սպանում է կնոջ անհատականությունը, իսկ հետո կորցնում նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունը։

Նշեմ, որ այս հարցում միայն տղամարդկանց դատապարտելը անարդար է, բայց դա առանձին թեմա է։ Հարաբերություններում երկու կողմերն էլ շատ կարեւոր են եւ պետք է փոխադարձ սեր ու հարգանք լինի, ինչն էլ հենց հիմք է հանդիսանում հարաբերություններ համար։ Ուստի, հարկավոր է ոչ միայն վերցնել, այլեւ տալ՝ հատկապես եթե այս ամենը վերաբերում է ամենաազատ եւ մտերիմ մարդկանց. ի դեպ, խոսքը նյութական արժեքների մասին չէ։

Եթե խոսեցինք հայ տղամարդկանց մասին, ապա չի կարելի չնշել նրանց առատաձեռնության մասին։ Այո, այո, նրանք ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ են մեծահոգի։ Օրինակ, եթե Արեւմուտքում դուք ամենուր կհանդիպեք «немецкий счет» հասկացությանը, ապա հայ տղամարդկանց շրջանում կարող եք մոռանալ այս մասին։ Իսկ դա չընդունելը վիրավորական քայլ է։

Իհարկե, կարելի է հայ տղամարդկանց մի շարք այլ հատկանիշների մասին էլ խոսել, բայց շատ դժվար է առանձնացնել նրանց բնորոշ մի կերպար։ Ինչու՞։ Քանի որ կյանքում մենք հանդիպում ենք բազմաթիվ եւ բազմազան մարդկանց. չէ որ մեզանից ամեն մեկը յուրօրինակ է, եւ ոչ ոք կատարյալ չէ։ Հետեւաբար, կոտրեք կարծրատիպերը եւ դիմացինին քննադատելու ու նրանցից դժգոհելու փոխարեն, սկսեք աշխատել ինքներդ ձեզ վրա։ Չնայած շատ դժվար է, գիտեմ Smile։

 

Թամար Հովհաննիսյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ