«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քարդաշյանները երեւանյան բարձրակարգ հյուրանոցում արդեն համարներ են պատվիրել

16:15, 4 ապրիլի

NEWS.am STYLE-ին մանրամասներ են հայտնի դարձել ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելության մասին: Մեր տեղեկություններով՝ հայտնի հեռուստաստղը Հայաստան է ժամանելու առաջիկա շաբաթվա ընթացքում, նա Հայաստանում կմնա մոտ մեկ շաբաթ։  Նախ Հայաստան կժամանեն նրա անձնակազմի անդամները՝ մի քանի տասնյակ անձիք, որոնք հայտնի քույրերի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կտանեն։

Մեր տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը եւ նրա անձնակազմը մնալու են Երեւանի բարձրակարգ հյուրանոցներից  մեկում, որտեղ արդեն ամրագրել են երկու հարկաբաժնի բոլոր համարները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել էր, որ Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները այցելել են իրեն, հետաքրքրվել Քարդաշյանի նախնիների վերաբերյալ արխիվում փաստաթղթերի առկայության մասին եւ պայմանավորվել, որ ազգային արխիվ կայցելեն եւս մեկ անգամ՝ նկարահանումներ իրականացնելու նպատակով։ Նշենք, որ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է նկարահանումներ անել Keeping up with Kardashians ռեալիթի-շոուի համար։ Նկարահանումների մի մասը կիրականացվի Գյումրիում, որտեղ, ըստ Ամատունի Վիրաբյանի, Քարդաշյանները հեռավոր ազգականներ ունեն։

Հիշեցնենք, որ վերջերս Daily Mail կայքը տեղեկություններ էր հրապարակել Քարդաշյանների նախնիների մասին, որտեղ նշվում էր, որ նրանք բնակվել են Կարսի շրջանում։ Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search