Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Չառլի Արմսթրոնգ. «Ես ավելին եմ ցանկանում իմանալ հայոց պատմության մասին». տեսանյութ

17:39, 17 ապրիլի

Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկյան լեգենդար ջազ երաժիշտ Լուի Արմսթրոնգի թոռը՝ Չառլի Արմսթրոնգը, ժամանել է Հայաստան։ Արմսթրոնգը կիրակի համերգ է տալու «Yans» ակումբում։

Արտիստը դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանի VIP-ի սրահից եւ հենց օդանավակայանում պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, թե որն է իր այցի հիմնական նպատակը եւ թե ինչ է ցանկանում իմանալ Հայաստանի մասին։

«Ես Հայաստանում մնալու եմ ընդամենը մի քանի օր եւ փոքրիկ համերգ եմ տալու այստեղ։ Եթե հանդիսատեսը հավանի իմ կատարումները, ապա ամիսներ անց կրկին կվերադառնամ, բայց այս անգամ արդեն ավելի մեծ համերգային ծրագրով։ Իհարկե, Երեւանում կայանալիք համերգի ժամանակ հնչելու են պապիկիս՝ Լուի Արմսթրոնգի, ինչպես նաեւ Ջեյմս Բրաունի, Չակ Բերիի եւ շատ այլ հայտնի արտիստների երգեր։

Ես Հայաստանի մասին շատ եմ լսել, երբ մի քանի նախագծերի մասնակցելու նպատակով մեկնել էի Մոսկվա։ Այդպիսի ծրագրերից մեկն էլ «Armenian Music Awards»-ն էր, եւ ինձ համար շատ հաճելի էր ներկա լինել այնտեղ։ Սա իմ առաջին քայլն էր դեպի Հայաստան»։

Իսկ Հայոց ցեղասպանության մասին հնչած հարցին արտիստը պատասխանել է. 

«Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ Հայոց ցեղասպանության ու հայոց պատմության մասին, բայց ես լավ աշակերտ եմ եւ այս մի քանի օրերի ընթացքում հուսով եմ, որ կլրացնեմ իմ գիտելիքների պակասն այս հարցում։ Ես ավելին եմ ցանկանում իմանալ հայոց պատմության մասին»,- նշել է Չառլի Արմսթրոնգը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search