Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Քանիե Ուեսթը օգնել է Քիմ Քարդաշյանին հասկանալ տրանսգենդեր խորթ հորը

14:38, 27 ապրիլի

Օրեր առաջ ամերիկյան հայտնի մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1976),  Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները հյուրընկալվել էր Դիանա Սոյերի հաղորդմանը (ABC հեռուստաընկերություն)։ Բրյուսը պատմել էր իր սեռական կողմնորոշման խնդրի մասին եւ նշել, որ այլեւս չի ցանկանում ապրել կեղծիքի մեջ։

«Ես կին եմ։ Ես ինձ ավելի շատ կին եմ համարում, քան տղամարդ։ Ես այլեւս չեմ կարող։ Ես ավելի կանացի, քան առնական մտածելակերպ ունեմ։ Սակայն դեռեւս իմ մեջ տղամարդուն բնորոշ որոշակի մասեր կան, բայց միեւնույնն է, կողմնորոշմամբ ինձ կին եմ զգում։ Ես նույնասեռական չեմ, ես միշտ հետերոսեքսուալ եմ եղել, ապրել կնոջս եւ երեխաներիս հետ», -ասել էր Քիմ Քարդաշյանի խորթ հայրը։

Պարզվում է, որ առաջին անգամ իր սեռական կողմնորոշման մասին Ջեները խոսել է հենց Քիմի հետ, ով սկզբում չի ընդունել հոր որոշումը, սակայն հետո իրավիճակը փոխվել է։

Բրյուսը պատմել է, որ Քիմի վերաբերմունքի փոփոխման հարցում մեծ ազդեցություն է ունեցել Քանիե Ուեսթը։

«Գիտե՞ս, թե ով է ինձ օգնել փոխել իմ կարծիքը։ Քանիեն։ Նա ասաց. «Լսիր Քիմ, ես կարող եմ ամուսնացած լինել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ հետ, եւ ես ամուսնացել եմ, կարող եմ ունենալ ամենագեղեցիկ դուստրը, եւ ես ունեմ, բայց այս ամենը ոչինչ է, եթե ես չեմ կարող լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Եթե ես անկեղծ չեմ սեփական անձի նկատմամբ, ինչպես կարող եմ մյուսների հանդեպ անկեղծ լինել։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց»,- Քիմն ասել է Բրյուսին։

 

 

Աղբյուրը՝ Huffington Post


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search