Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը եւ Շվեդիայից ժամանած «Հզոր Զգացմունքներ» բալետային պարային խումբը Երեւանում կիրականացնեն «Բարեկամության Կամուրջներ» համերգային ծրագիրը՝ մասնակցությամբ Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդավիայից եւ Ուկրաինայից ժամանած «Երգենք եւ պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների:
Ծրագրի գերնպատակն է միջազգային հանրության առավել լայն շրջանակներում լրացուցիչ անգամ բարձրաձայնել եւ արձանագրել դարի ամենազարհուրելի ոճրագործություններից մեկի՝ Հայոց Մեծ Եղեռնի եղելության տխրահռչակ փաստը, ինչպես նաեւ հայ եւ օտարազգի տարբեր մշակույթներ կրող 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ համատեղ համերգ-ելույթով հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի վառ հիշատակին:
Համերգը տեղի կունենա մայիսի 3-ին, ժ. 19:00, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան