Վզնոցը յուրահատուկ աքսեսուար է, որն ընդգծում է կնոջ պարանոցի գեղեցկությունը։ Այն կարեւոր իր է համարվում գեղեցիկ սեռ բոլոր ներկայացուցիչների համար եւ առկա է յուրաքանչյուր կնոջ զարդատուփում։ Իսկ ինչ պետք է հաշվի առնել վզնոցներ ընտրելիս։
Ձեւն ու կտրվածքը

Չնայած այսօր կարելի է տարբեր կտրվածքներով ու ձեւերով վզնոցներ գտնել, սակայն ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր նախապայման։ Օրինակ, բարձր կտրվածք ունեցող վզնոցը ավելի է երկարացնում դեմքի ուրվագիծը։ V-ձեւ կտրվածք ունեցող վզնոցները համադրելի են գրեթե բոլոր լուքերի հետ։ Վերնաշապիկների սիրահարները կարող են նախապատվությունը տալ կլոր վզնոցներին, որոնք կարելի է կապել օձիգի տակից՝ կոճկելով վերնաշապիկի բոլոր կոճակները։



Ոճը
Ռոմանտիկ կերպար ստեղծելու համար կարելի է ընտրել նրբաճաշակ եւ ոչ այնքան մեծ զարդեր, որոնք կընդգծեն իրենց տիրուհու կանացիությունը։

Էթնիկ ոճի սիրահարները չեն սխալվի, եթե ընտրեն բնական քարերով զարդարված վզնոցներ, որոնք ընդգծում են տվյալ կնոջ ազատ ոգին եւ յուրահատուկ ճաշակը։ Իսկ եթե ցանկանում եք ոճային կնոջ կերպար ստանալ, ուրեմն պետք է նախապատվությունը տալ վառ գույներ ունեցող վզնոցներին։ Սակայն վզնոցների դասական տարբերակը, իհարկե, մարգարիտն է։

Բազմակի կիրառություն

Վզնոց ընտրելիս անպայման պետք է հաշվի առնել նաեւ դրա բազմակի կիրառությունը։ Ընտրեք այնպիսի վզնոց, որը կարելի է կրել եւ հյուր, եւ հանդիպման եւ զբոսանքի գնալիս։


Գույնը


Վզնոցները պետք է համադրել աչքերի, վարսերի եւ մաշկի գույնին։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ հագուստի մասին, որը պատրաստվում եք հագնել այդ երեկո։ Բայց իհարկե, կարելի է նաեւ կոնտրաստային տարբերակներ ընտրել ու նոր մոտեցում ցուցաբերել։


Կազմվածք
Վզնոց ընտրելիս չպետք է մոռանալ նաեւ մարմնի կառուցվածքի՝ հատկապես պարանոցի տեսքի մասին։ Բարակ պարանոց ունեցող կանայք պետք է կրեն այնպիսի վզնոցներ, որոնք հակառակ սեռի ուշադրությունը կգրավեն եւ «կցուցադրեն» իրենց տիրուհուն գեղեցիկ պարանոցը։ Իսկ ավելի թմբլիկ կանայք պետք է խուսափեն սրանից։ Փոքր զարդերը նախընտրելի են բարձրահասակ կանանց համար, իսկ նուրբ եւ նիհար կանայք պետք է կրեն մեծ եւ ուշադրություն գրավող զարդեր։


Կենսակերպ
Վզնոց ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ ձեր կենսակերպը։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ կինը կրում է վզնոցներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում նրա ոճին ու կենսակեպին եւ արհեստական տեսք են հաղորդում նրան։

Փորձարկում
Առաջին հայացքից այս կետը հակասում է նախորդին, բայց ոչ, փոփոխությունները միշտ էլ հետաքրքիր են ու տեղին։ Օրինակ, երբ կինը փոխում է իր սանրվածքը, աքսեսուարների ոճը, ճաշակը եւ այլն, նա ակամայից գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։

Տրամադրությունը
Շատ լավ է, երբ զարդը ուրախություն է պարգեւում իր տիրուհուն եւ ներշնչանքի աղբյուր հանդիսանում նրա համար։ Ընտրեք այնպիսի զարդեր, որոնք դրական տրամադրություն են հաղորդում ձեզ։

Դիմագծեր
Վզնոց ընտրելիս անպայման հաշվի առեք դիմագծերը։ Եթե ձեր դեպքը կլոր է, ուրեմն կլոր վզնոցը հիանալիորեն կհամադրվի ձեր դիմագծերին։

Չափը
Որքան էլ ձեզ դուր գա վզնոցը, երբեք մի անցեք չափի սահմանները։ Փորձեք պահպանել հավասարակշռությունը եւ չմոռանալ ներդաշնակության մասին։

Աղբյուրը՝ Mirtesen
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ