Այս սեզոնի նորաձեւությունը համաշխարհային մոդելյորների կողմից ներկայացված է բավականին խայտաբղետ: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիների միտումները վկայում են դրա «ազատականացման» մասին: Այն այլեւս կարծրատիպ կանոններ չի թելադրում, այլ յուրաքանչյուր կնոջ տալիս է գեղեցիկ ու էլեգանտ տեսք ունենալու հնարավորություն:
Այս սեզոնի միտումները հիմնականում համադրվում են ընդհանուր չափանիշներին, պարզապես լոկ առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել սահմանված ձեւերին, գունային, գամային ու կտորների ու գործվածքների մշակվածքին: Այսպես, գիրուկ կանանց՝ մոդոլյորները խորհուրդ են տալիս հրաժարվել մորթե, թավշյա, կիսաբրդյա ու խոշոր մանվածքով գործված տրիկոտաժե գործվածքներից, քանի որ մշակվածքը նրանց ավելի գեր ցույց կտա: Իդիալական են համարվում կաշին ու ողորկ գործվածքները, քանի որ նրանք աչքի են ընկնում թեթեւ մշակմամբ: Գիրուկներին հագուստի ընտրության ընթացքում անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել գույնին, քանի որ փայլուն գույները նախատեսված են հիմնականում իդեալական կառուցվածք ունեցող կանանց համար: Սեւ գույնը, հակառակ արդեն կարծրացած կարծիքի, ոչ բոլոր թմբլիկներին է սազում` այն ընդգծում է ուրվագիծը, կազմվածքն առավել ցայտուն դարձնում: Այդ պատճառով այս սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նորաձեւության հետեւյալ երանգներին. մուգ կապույտի, մուգ մանուշակագույնի, մուգ կարմիրի, գինու, զեյթունի, ծովալիքի գույներին:Վատ չի նայվի նաեւ մոխրագույնը, երկնագույնն ու մանուշակագույնը:

Տեսքի ընտրության ընթացքում մոդելյորները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հագուստներին ու կոստյումներին, քանի որ դրանք ամենից լավ են ընդգծում կառուցվածքի արժանիքներն ու միարժամանակ ծածկում թերությունները: Իդեալական հագուստները պետք է լինեն եզրաճեղքվածքային, հնարավոր են միափեշ ճարմանդներն ու ուղղահայաց ներդիրներները, որոնք ընդունակ կլինեն հանդիսատեսին «զգաստացնել»: Անհրաժեշտ է խուսափել փակ օձիքներից` նախապատվությունն տալով ուղղահայաց կտրվածքներին, որոնք ունեն վիզը ընդգծելու ու երկար ցույց տալու հնարավորություն: Սեզոնի միտումներից են շրջազգեստերն ու զգեստ-խաբուսիկները: Մոդելի կենտրոնական մասը պետք է ավելի մուգ լինի, քան բաց կողմնային տարրերն են, որի շնորհիվ կնոջ կազմվածքը բարեկազմ կթվա: Այս սեզոնի մոդայիկ մյուս տարրերից է երկար ու թափանցիկ թեւքերը, որ կարծես հատուկ ստեղծված լինեն փարթամ կանանց համար:

Առանձնահատուկ տեղ է տրված նաեւ կոստյումներին: Հենց դրանք են օգնում փարթամ կազմվածքով կանանց երեւալ գեղեցիկ, սոլիդ ու էլեգանտ: Այս սեզոնին բոլոր մոդելներն ունեն առավելագույն ուղիղ եզրագծեր ու սուր անկյուններ, որոնք հնարավորություն են տալիս ծածկել փարթամ կանանց կազմվածի թերությունները: Պահանջարկում կլինեն, ինչպես կլասիկ տաբատներով կոստյումները, այնպես էլ մինչեւ ծնկները ճեղքվածք ունեցող շրջազգեստները: Արժե նշել, որ մոդելյորները միշտ առանձնակի ուշադրություն են դարձրել կոստյումներին` նրա համակցության ու տարատեսակության համար: Այդ պատճառով, փարթամ կազմվածք ունեցող կանանց դիզայներները խորհուրդ են տալիս կրել լայն տաբատներ, նեղ պիջակներ, բաց գույնի գործվածքներից ժակետներ ու ժիլետներ: Դա թույլ կտա քողարկել իրանի ու ազդրերի շրջանը, որոնք գեր կանանց մոտ համարվում են «պրոբլեմային գոտի»:

Լիլիանա Ղարիբյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ