Ինչպես հայտնի է, հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ 28-ամյա Քրիստին Ուզունյանի հետ։ ԱՖլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, իմացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով, աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ։ Արդյունքում դերասանուհին բարկացել է, որ ամուսինը դեռ շարունակում է հանդիպել Ուզունյան հետ եւ որոշել է ամուսնալուծվել։

Բենին եւ Քրիստինին միասին «բռնացրել են» Քալիֆորնիայի Bel-Air շքեղ հյուրանոցում։ InTouch-ի փոխանցմամբ՝ զույգն այստեղ միասին է ապրում, եւ Բենը հոգում է Քրիստինի բոլոր ծախսերը։

Պապարացիները Քրիստինին ընկերուհիների հետ լուսանկարել են հյուրանոցի լողավազանի մոտ։

Նշենք, որ այս հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար պետք է վճարել 1500 դոլար։

Ի դեպ, որոշ պարբերականներ պնդում են, որ Աֆլեքը սիրահարված է Քրիստինին, եւ նրանց հարաբերությունները շատ լուրջ են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
