«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

79-ամյա լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է

11:32, 7 սեպտեմբերի

Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը որոշել է ամուսնալուծվել եւ կյանքը կապել 34-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։

Չնայած թատրոնի որոշ աշխատակիցներ հայտարարել էին, որ Վիտալինան բացասաբար է  ազդում 79-ամյա դերասանի վրա եւ սկսել էին պայքարել նրա դեմ, ոմանք անգամ հեռացել էին թատրոնից՝ Ջիգարխանյանը, որը հոկտեմբերի 3-ին կտոնի ծննդյան 80-ամյակը, պաշտոնապես ամուսնալուծվել է։

Ճիշտ է, դերասանն արդեն վեց տարի չի շփվում կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ, սակայն նրանից բաժանվելը շատ դժվար որոշում է եղել լեգենդար դերասանի համար։ Իսկ իր եւ 34-ամյա Վիտալինայի հարաբերությունների մասին Ջիգարխանյանն ասել է.

«Իմ կյանքի 80 տարիների ընթացքում հասկացել եմ, որ ամենաանհավատալի եւ անիրական բանը երկու մարդկանց հարաբերություններն են։ Ինչպես է մահացել Արկադի Ռայկինը. նա օրական երկու անգամ շատ կարեւոր դեղահաբ պետք է ընդուներ։ Մի օր նա մոռացավ դրանք խմել, իսկ իր կողքին ոչ ոք չկար՝ այդ մասին հիշեցնելու համար։ Հետեւաբար, քո կողքին պետք է մեկը լինի, որ կոպիտ ասած՝ սիրի քեզ»,- ասել է դերասանը։

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային եւ նշել, որ «անմտություն կլինի ասել, որ մենք շատ համերաշխ ենք, քանի որ մեր միջեւ տարիքային մեծ տարբերություն կա»։ Իսկ թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն անգամ չգիտի։

«Սա շատ դժվար հարց է։ Այս մասին շատ գրքեր կան գրված, հորինված, բայց ճշմարտությունը հայտնի չէ։ Եվ այդպես շատ ճիշտ է, քանի որ կյանքդ ստեղծելու հնարավորություն է քեզ տրված։ Իսկ եթե գիտես այդ հարցի պատասխանը, ապա դու ՈւՀԱ-ի անդամ ես»,- ասել է դերասանը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search