«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայկական առաջին լիամետրաժ «Անահիտ» մուլտֆիլմը շուտով էկրան կբարձրանա (ֆոտո)

12:23, 22 հունվարի

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված հայկական առաջին լիամետրաժ «Անահիտ» մուլտֆիլմն էկրան կբարձրանա 2014 թվականի կեսերին։ Ֆիլմը, որն այժմ նկարահանում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ընկերությունը, կտեւի 85-90 րոպե։ Հեքիաթի հերոսներին կհնչյունավորեն Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանն ու Դավիդ Բաբայանը։

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը NEWS.am STYLE-ի թղթակցին հայտնել է, որ մուլտֆիլմի ստեղծման գաղափարը իր քրոջինն է՝ Նանե Սահակյանցինը։ «Այս հեքիաթն արդիականությունը չի կրոցրել, այդ պատճառով էլ ընտրել ենք այն», - նշել է Դավիթը։ Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն երեք տարի է ընթացքի մեջ են։ Կերպարները մշակել է նկարիչ Էռնեստ Մուրադյանը։

Մուլտֆիլմը խիստ կտարբերվի Աղայանի հեքիաթի բնօրինակից, իսկ թե ինչո՞վ՝ կիմանանք, երբ այն պատրաստ լինի։ Իսկ առայժմ կարելի է դիտել լուսանկարները, որոնք NEWS.am STYLE -ին տրամադրել է Դավիթ Սահակյանցը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search