Հանրահայտ հայ դերասան Աբել Աբելյանն անմիջապես համաձայնեց զրուցել NEWS.am STYLE-ի հետ։ Սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ կան անձնական կյանքի որոշ կողմեր, որոնց մասին նա ոչ մեկին չի պատմում։ Այդ պատճառով էլ զրուցեցինք Աբելի հագուստի, նրա սիրելի բրենդի ու նրա կնոջ՝ Օլյա Հակոբյանի բնավորության մի քանի գծերի մասին։
Աբել, ինչպե՞ս եք ծանոթացել Օլյայի հետ։
«Վերադարձ» սերիալի նկարահանումների ժամանակ։
Սեր առաջին հայացքի՞ց։
Հասկացա, թե ուր եք տանում զրույցը։ Սակայն, գիտեք, թեմաներ կան, որոնք շատ անձնական են, որեւէ մեկին պատմելու համար։ Թեեւ այս հարցին կպատասխանեմ. ոչ, դա սեր չէր առաջին հայացքից։
Ճիշտ է, տղամարդն իր անձնական կյանքը բոլորին պետք է չպատմի։ Այդ դեպքում ահա այսպիսի հարց. ո՞վ է ընտրում ձեր հագուստը։
Իմ հագուստն ընտրում եմ միայն ես։ Չգիտեմ, ինչպես բացատրեմ, բայց եթե նույնիսկ ինձ հարցնեն, թե ի՞նչ գնեն կամ ի՞նչ բերեն ինձ համար, չեմ կարող պատասխանել։ Այնուամենայնիվ, ես պետք է տեսնեմ իմ աչքով, փորձեմ, հասկանամ իմն է արդյո՞ք այդ իրը, թե՞ ոչ։ Եւ շատ բան կախված է տրամադրությունից։
Ի՞նչ բրենդ եք նախընտրում։
Առաջին տեղում երեւի թե Armani-ին է։ Գիտեք ինչո՞ւ։ Այն մի յուրահատկություն ունի. եթե իրը քոնն է, այն անմիջապես կհամապատասխանի քեզ չափսով, գույնով ու ձեւով։ Դա անմիջապես երեւում է։ Հետաքրքիր է, որ այս բրենդն իմ աչքին ընկնում է այլ խանութներում եւս։ Ինձ դուր է գալիս մի բան, նայում եմ, պարզվում է՝ Armani է։
Չի կարելի ասել, որ իմ հագուստն անպայման պետք է բրենդային լինի։ Իմ զգեստապահարանում կան ե՛ւ շատ թանկ, ե՛ւ միջին գների իրեր։
Իսկ Օլյայի հետ խանութներ այցելո՞ւմ եք։
Ոոոչ։ Կնոջ հետ խանութ գնալը պարզապես դժոխք է։ Թեեւ, խոստովանում եմ, ինչքս էլ սիրում եմ առեւտուր անել։ Բայց մենակ։ Երբ մեկ այլ երկրում ենք լինում ու միասին առեւտրի ենք գնում, Օլյան մտնում է մի խանութ, իսկ ես՝ մեկ այլ։ Եւ այդ խանութներում երկուսս էլ կարող ենք ժամեր անցկացնել, քանի որ անհույս «շոփոհոլիկ» ենք։ Պայմանավորվում ենք հանդիպել ինչ-որ տեղում ու խորասուզվում ենք առեւտրի մեջ…
Ի՞նչ եք կարծում, ձեզնից ո՞վ ապագա փոքրիկի համար շատ իրեր կգնի։
Կարծում եմ՝ երկուսս էլ։ Ճիշտ է, առայժմ, կարծես թե չի կարելի, դիմանում ենք, բայց…
Որքա՞ն կդիմանաք։ Մինչեւ փոքրիկի ծնվելը կարծես դեռ յոթ ամիս կա։
Կարծում եմ, արդեն կսկսենք գնել։ Հիմա արդեն, երբ անցնում ենք մանկական հագուստի խանութի կողքով, այն թալանելու ցանկություն է առաջանում…
Գիտեմ, որ երազել եք աղջկա մասին։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ հայ տղամարդիկ ժառանգորդի մասին են երազում…
Ոչ թե տղա չէի ցանանում, այլ պարզապես ասում էի, որ մեր երկրորդ երեխան տղա կլինի։ Թեեւ հիմա ծիծաղս գալիս է. ինչպե՞ս կարելի է ծրագրել այն, ինչը քեզնից կախված չէ։ Սակայն աղջիկը… շատ քաղցր, թույլ էակ է, նրան պետք է խնայել, բոլորից պաշտպանել։ Իսկ տղայի հետ ավելի խիստ է պետք լինել։
Կարծում եմ, ձեզ կհաջողվի իսկական տղամարդ դաստիարակել։
Ամեն ինչ կանեմ դրա համար։
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով