Անցյալ շաբաթ, երկար ընդմիջումից հետո Ադելը ներկայացրել է իր նոր` Hello սինգլը եւ դրա տեսահոլովակը, որը «պայթեցրել է» ոչ միայն Youtube-ը, այլեւ բրիտանական հիթ շքերթները:
Հանրահայտ երգչուհին երեք տարվա ընթացքում իր առաջին հարցազրույցն է տվել, որում փառքը մեկնաբանելով` ասել է.
«Գիտեք, ինձ դա ուղղակի վախեցնում է: Վախենում եմ, թե փառքը կոչնչացնի ինձ, թե ես ինձ կկորցնեմ: Վախենում եմ այն մարդկանց համար, որոնց սիրում եմ: Վախենում եմ, թե նրանք կկորցնեն ինձ: Փառքը երբեմն թունավորում է: Բայց ես աղքատ եմ ապրում, որովհետեւ չեմ ուզում կորցնել իրականությանը մոտ լինելու զգացումը: Ոչ ոք իմ երգերը չի լսի, եթե դրանք հեռու լինեն իրականությունից»:
Բրիտանական Daily Mail-ը որոշել է մանրամասնորեն պարզել հայտնի երգչուհու կերպարը եւ պարզել է, որ ամեն ինչ այնքան հարթ չէ «դրական» Ադելի կյանքում, որն անընդհատ ջանում է նշել, որ ուշադրություն չի դարձնում փողին, որովհետեւ դա իրեն չի հետաքրքրում: Ադելն անընդհատ նշում է, որ ներկայացնում է բրիտանական հասարակության միջին (աշխատավոր) դասակարգը:
Սակայն բրիտանական պարբերականը նշում է, որ երգչուհին պաշտում է թանկարժեք զարդեր, Stella McCartney ապրանքանիշի հագուստ, նրա վարսահարդարը սպասարկում է նաեւ Դեվիդ Քեմերոնին, նրա առաջին մեքենան (Ադելը վերջերս է մեքենա վարելու թույլտվություն ստացել) 155 հազար դոլար արժեցող Porsche է:
Երեք տարվա ընթացքում Ադելը Քենսինգթոնում տներ է գնել, մեկը` 5.8 մլն ֆունտով, երկրորդը` 5.38:
Ամեն տեսակ Burberry-ներից եւ Louboutin-ներից բացի, Ադելը տարված է անշարժ գույք գնելով: Լոնդոնյան առանձնատներին հավելվում է մի քանի տուն աշխարհի լավագույն անկյուններում, սկսած Քալիֆորնիայից եւ վերջացրած Լազուրե ափով:
Ընդհանուր առմամբ նա 20 միլիոն դոլար է ծախսել անշարժ գույքի վրա:
Երգչուհին տարեկան 70 000 ֆունտ է ծախսում անվտանգության աշխատակիցների վրա, նրա ոճաբանները (որոնք աշխատել են Գվինեթ Փելթրոուի եւ Ջեյ Լոյի հետ) տարեկան 20 000 ֆունտ արժեն, վարսահարդարը` 1.500 ֆունտ, գեղեցկության միջոցառումները` 10 000 ֆունտ:
Աղբյուրը` Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով