Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելյովի միջեւ սկանդալը շարունակվում է։ Պարզվում է, որ հեռուտահաղորդավարը որդուց՝ Պլատոնից, թաքցրել է Ժաննայի ու նրա հարազատների բոլոր լուսանկարները։
Մի քանի օր առաջ երգչուհու ծնողները դիմել էին խնամակալության մարմիններին՝ իրենց երկու տարեկան թոռնիկի՝ Պլատոնի հետ հանդիպման իրավունք ստանալու նպատակով։ Բայց Շեպելյովը չէր ներկայացել։

Երգչուհու հոր կարծիքով, Դմիտրին ձգտում է Պլատոնի հիշողությունից ջնջել մոր մասին բոլոր հիշողությունները։ Այն տանը, որտեղ ապրում է երեխան, Ժաննայի ոչ մի լուսանկար չկա։ Երեխայի հետ հանդիպել չեն թույլատրում նաեւ երգչուհու կրտսեր քրոջը՝ Նատալյային, որը շատ նման է Ժաննային։ Խնամակալության բաժնի ղեկավար Սվետլանա Կոմկովան բացատրել է, որ Շեպելյովը երեխայի հայրն ու օրինական ներկայացուցիչն է ու նրա հետ պետք է պայմանավորվել ըստ նրա առաջարկած պայմանների։ Ամեն դեպքում, կողմերի անհաշտ դիրքորոշումը ոչ մի լավ արդյունք չի ունենա, հավելել է նա։ Ժաննայի հարազատները ուզում են տղային տեսնել շաբաթական մեկ անգամից ոչ հազվադեպ, բայց Դմիտրին համարում է, որ ամսական մեկ հանդիպումն էլ է բավական, այն էլ՝ դայակների ու հսկիչի ներկայությամբ։

Ֆրիսկեի հարազատները վստահ են, որ Շեպելյովը ձգձգում է այս հարցի քննարկումը մինչեւ դեկտեմբերի 15-ը, երբ երգչուհու մահվանից կես տարի կանցնի, ու կորոշվի ժառանգության հարցը։ Միակ մարդը, ում Դմիտրին թույլ է տալիս տեսնել Պլատոնին, տատիկն է՝ Օլգա Վլադիմիրովնան, բայց նույնիսկ այդ ոչ հաճախակի հանդիպումները, տատիկի խոսքով, անցնում են հեռուստահաղորդավարի հրավիրած լրագրողների ներկայությամբ։ «Բայց ինչո՞ւ նա պապիկին ու Ժաննայի քրոջը թույլ չի տալիս տեսնել թոռնիկին։ Պապիկը խելագարվում է դրա պատճառով, իսկ նրան ծաղրում են, բարկացնում՝ ասես երեխայի հետ գործ ունեն։ Եթե նրան թույլատրեն թոռնիկի հետ շփվել, նա կհանգստանա։ Հասկացեք, Պլատոնը մեր միակ թոռն է։ Ժաննայի հիվանդության ընթացքում նա իմ ու Նատալյայի հետ էր։ Իսկ հիմա մենք նրան չենք տեսնում։ Կամ էլ պետք է տեսնենք Դմիտրիի պայմաններով՝ ամսական մեկ անգամ։ Սա իրոք ստորացուցիչ է»,- Ֆրիսկեի մոր խոսքերն է մեջբերում «Комсомольская правда»-ն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ