Հոկտեմբերի 29-30 Դուբայում անցկացվել է հանրահայտ Vogue Fashion Dubai Experience 2015-ը, որի նպատակն է հարթակ տրամադրել եւ աջակցել սկսնակ դիզայներին իրենց նոր հավաքածուները ներկայացնելու եւ ցուցադրելու հարցում։ Այս տարի Vogue Fashion Dubai-ին հնարվորություն ունեին մասնակցել դիզայներներ Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից եւ Ասիայից։ Այս ֆեշն իրադարձության ժյուրիի կազմում էին the Vogue Italia-ի խմբագիր Ֆրանկա Սոցանին, դիզայներ Քրիստիան Լուբուտենն ու բլոգեր Bryanboy-ը:
Vogue Italia-ի կողմից այս անգամ ընտրվել էր ութ դիզայներ, որոնցից մեկն էլ լիբանանահայ Գրիգոր Ջաբոտյանն էր (հենց նրա դիզայնով կարված զգեստով էր վերջերս ներկայացել Հորդանանի թագուհի Ռանիա-ալ Յասինը)։ Գրիգորը, որը մինչեւ իր ապրանքանիշը հիմնելը աշխատել է Elie Saab նորաձեւության տանը, ներկայացրել է իր շքեղ հավաքածուն, որն ինչպես Euronews-ին տված հարցազրույցում նշել էր դիզայները, հայկական եւ լիբանանյան մշակույթների միաձուլման արդյունքն է.
«Կցանկանայի հավատալ, որ այն հագուստները, որոնք ես ստեղծում եմ, ոչ միայն եզակի են, այլեւ շատ հարմարավետ։ Այն փաստը, որ ես լիբանանահայ եմ, արտացոլվում է իմ ստեղծագործություններում, եւ կարծում եմ, որ ես ներշնչանք եմ ստանում եւ լիբանանյան, եւ հայկական մշակույթներից»,- հայտարարել է Գրիգորը (դիտել 1։07 րոպեից):
Աղբյուրը՝ Euronews
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար