The Ellen DeGeneres շոուի ընթացքում Քլոե Քարդաշյանը պատմել է, թե այժմ իրեն ինչպես է զգում ամուսինը՝ Լամար Օդոմը, որը Լոս Անջելեսի հիվանդանոցում բուժում է ստանում։
Քլոեի խոսքով, Լամարը դեռ երկար վերականգնողական բուժում պիտի անցնի, բայց արդյունքներն արդեն նկատելի են.
«Նրան անջատել են բոլոր սարքերից, որոնք օգնում էին նրա օրգաններին, բայց դեռ երկար ճամփա պիտի անցնի վերականգնվելու համար։ Նա սովորում է քայլել եւ ինքնուրույն ուտել, մտածողությունն է զարգացնում։ Նրա առջեւ դեռ երկար ճանապարհ կա։ Առայժմ չի կարողանում խոսել, բայց ամեն ինչ հասկանում է»։
Քլոեն նաեւ ասում է, որ Լամարը չի հիշում, թե ինչի հետեւանքով է կոմայի մեջ ընկել, իսկ ինքը չի համարձակվում ասել, որ նա մի քանի օր հասարակաց տանն է անցկացրել եւ թմրանյութ է օգտագործել.
«Ես չեմ կարող նրան ասել։ Մենք ասում ենք, որ նա գլխուղեղի վնասվածք է ստացել, բայց չենք ասում, թե ինչի հետեւանքով է եղել դա։ Եթե նրան ասեմ, դա նրան կկոտրի։ Լամարի մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են նկատվում, նա հաճախ մոռանում է, որ հիվանդանոցում է, բայց ընդունում է դա։ Նա շատ բան է շփոթում, մենք պիտի ամեն ինչ հիշեցնենք Ամեն օրը տարբեր կերպ է անցնում։ Երբեմն նա հիշում է, թե հիմա ով է նախագահը եւ թե ինքը քանի տարեկան է։ Իսկ երբեմն մոռանում է եւ ասում, թե 26 տարեկան է», - ասում է Քարդաշյանը եւ շարունակում.
Չնայած Լամարի եւ Քլոեի միջեւ տարաձայնություններ կային, Քլոեն այժմ չի մտածում դրա մասին եւ օգնում է ամուսնուն.
«Ես սիրում եմ նրան եւ նրա հետ կլինեմ։ Նա ֆանտաստիկ մարդ է, որն արժանի է աջակցության, սիրո եւ որ ինչ-որ մեկը լինի իր կողքին։ Ես նրա կողքին եմ»։
Իմիջիայլոց, աստղի խոսքով, նրա նախկին բոյֆրենդը՝ Ջեյմս Հարդենը, որին Քլոեն թողել է Լամարին պատահած փորձանքի մասին իմանալով, ամեն ինչ հասկանում է եւ օգնում է նրան.
«Իհարկե, բացառիկ իրավիճակ է։ Մենք շփվում ենք եւ նա աջակցում է ինձ։ Մամուլը շատ է բարդացնում այն, ինչ կա իրականում։ Բայց մեր շրջանակի ներսում մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Երբեմն ես զգում եմ, որ դա խելագարություն է, որ մեր ամբողջ կյանքը ի ցույց է դրված հանրությանը եւ ես պիտի բացատրեմ ամեն քայլը»։
Աղբյուրը՝ Just Jared
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը