Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողների եւ Դմիտրի Շեպելյովի սկանդալային հարաբերությունները նոր մակարդակ են փոխադրվել:
Դմիտրի Շեպելյովը նոր պահանջներ է առաջադրել. շոումենն ուզում է, որ երգչուհու հարազատները հրաժարվեն ժառանգության իրենց բաժնից: Իբրեւ դրա փոխարեն հեռուստավարողը պատրաստ է հրաժարվել երգչուհու մոսկովյան բնակարանի իր բաժնից:
Լրագրողները խնդրել են, որ Ֆրիսկեի ընտանիքի դատապաշտպան Ալեքսանդր Կարաբանովը մեկնաբանի այս տեղեկությունները:
«Անձամբ ինձ հետ Շեպելյովը չի շփվել: Որքանով ես գիտեմ, Շեպելյովը Ժաննա Ֆրիսկեի ազգականների հետ նույնպես այս թեման չի քննարկել: Երգչուհու ժառանգության վերաբերյալ ուզում եմ միանգամից պարզաբանել՝ Շեպելյովը Ժաննա Ֆրիսկեի ժառանգության հետ առհասարակ ոչ մի առնչություն չունի: Ժաննա Ֆրիսկեի միակ ժառանգորդը նրա որդին է՝ Պլատոնը: Ժաննայի ծնողները մտադիր չեն իրենց թոռնիկին զրկել ժառանգությունից: Երգչուհու ծնողների միակ ցանկությունը Պլատոնի հետ շփվելու հնարավորությունն է: Նյութական հարցը հիմա չի քննարկվում, իսկ ունեցվածքային բնույթի թեմաները մանիպուլացնողը հենց Շեպելյովն է»,- մեջբերում է իրավաբանի խոսքերը «Комсомольская правда» կայքը:
Կարաբանովի խոսքով, Շեպելյովը երգչուհու ընտանիքի հետ առհասարակ չի շփվում: «Ինչ վերաբերում է Ֆրիսկեի ու Շեպելյովի երեխային, ապա խնամակալության հանձնաժողովը, որին դիմել էին Ժաննայի ծնողները՝ իրենց թոռնիկի հետ շփվելու ժամանակ սահմանելու խնդրանքով, նոյեմբերի վերջին է նշանակված: Ու եթե երկու կողմերը համաձայնության չգան, ապա այդ հարցը կլուծվի դատական կարգով»,- հայտնել է դատապաշտպանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ