«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Դմիտրի Շեպելեւի հարձակման մասին

19:02, 8 դեկտեմբերի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերթական միջադեպն է արձանագրվել Ժաննա Ֆրիսկեի հոր եւ Դմիտրի Շեպելեւի միջեւ: Երեկ անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են Մոսկվայում հարձակվում հեռուստահաղորդավարի եւ նրա որդու վրա: Սարքերն արձանագրել են, որ շոումենի եւ երեխայի վրա հարձակվել են կովկասյան արտաքինով անհայտ տղամարդիկ Ժաննա Ֆրիսկեի հոր ուղեկցությամբ: 

Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, ասել է, որ Դմիտրի Շեպելեւն իրեն ծեծել է, երբ ինքը մոտեցել է թոռանը: Վլադիմիր Ֆրիսկեն ներկայացրել է հեռուստահաղորդավարի տան մոտ տեղի ունեցածի իր վարկածը: 

Տղամարդն ասել է, որ Շեպելեւն ինքն է հարձակվել իր վրա: 

«Դմիտրին ասելու բան չունի, դրա համար էլ այդպես է խոսում: Անցած երեկոյան ես եկա երեխայի մոտ, իսկ նրանք ինձ ծեծեցին: Ես ոչինչ չեմ անի, ուղղակի նրանց դատի կտամ եւ վերջ:  Ես երկու օր մեքենայում նստել էի Պլատոնին հանդիպելու համար: Երեկ երեխան երկու տարեկան եւ ութ օրական էր դառնում:  Առաջին օրը ես ու կինս միասին էինք նստած, իսկ երկրորդ օրը` ես մենակ: Կես տարի է` մեր թոռանը չենք տեսել: Երբ նա ինձ տեսավ, ձեռքերն ինձ մեկնեց, իսկ հայրը նրան վերցրեց ու սկսեց փախչել: Թող դիմում գրի ինձ վրա, նա հիվանդ է: Հետո դատ կլինի, իսկ եթե չստացվի, կտեսնենք: Ինքը կսատկի», – Super-ին պատմել է Վլադիմիր Ֆրիսկեն: 

«Ամենակարեւորը, որ երեխային բան չի պատահել, այժմ տղաս դայակի եւ թիկնապահների հսկողության տակ է: Ես հարկ եմ համարում անել այս հայտարարությունը, որովհետեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չնայած տատիկն ու պապիկը (Օլգան եւ Վլադիմիրը) հանդիպել են թոռանը, հնարավորություն են ունեցել առանց իմ կողմից որեւէ խոչընդոտի շփվել նրա հետ, այնուամենայնիվ իրավիճակը նման լուծում ունեցավ… Ես շատ եմ անհանգստանում Վլադիմիր Բորիսովիչի հոգեկան վիճակի համար եւ համարում եմ, որ նրան համապատասխան մասնագետի օգնություն է պետք սեփական առողջությունը, եւ ինչն ինձ համար ամենակարեւորն է` Պլատոնի հոգեկան վիճակը պահպանելու համար, որովհետեւ նա այդ հիմար կռվի ականատեսն է դարձել», – ասել է Շեպելեւը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search