Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերթական միջադեպն է արձանագրվել Ժաննա Ֆրիսկեի հոր եւ Դմիտրի Շեպելեւի միջեւ: Երեկ անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են Մոսկվայում հարձակվում հեռուստահաղորդավարի եւ նրա որդու վրա: Սարքերն արձանագրել են, որ շոումենի եւ երեխայի վրա հարձակվել են կովկասյան արտաքինով անհայտ տղամարդիկ Ժաննա Ֆրիսկեի հոր ուղեկցությամբ:
Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, ասել է, որ Դմիտրի Շեպելեւն իրեն ծեծել է, երբ ինքը մոտեցել է թոռանը: Վլադիմիր Ֆրիսկեն ներկայացրել է հեռուստահաղորդավարի տան մոտ տեղի ունեցածի իր վարկածը:
Տղամարդն ասել է, որ Շեպելեւն ինքն է հարձակվել իր վրա:
«Դմիտրին ասելու բան չունի, դրա համար էլ այդպես է խոսում: Անցած երեկոյան ես եկա երեխայի մոտ, իսկ նրանք ինձ ծեծեցին: Ես ոչինչ չեմ անի, ուղղակի նրանց դատի կտամ եւ վերջ: Ես երկու օր մեքենայում նստել էի Պլատոնին հանդիպելու համար: Երեկ երեխան երկու տարեկան եւ ութ օրական էր դառնում: Առաջին օրը ես ու կինս միասին էինք նստած, իսկ երկրորդ օրը` ես մենակ: Կես տարի է` մեր թոռանը չենք տեսել: Երբ նա ինձ տեսավ, ձեռքերն ինձ մեկնեց, իսկ հայրը նրան վերցրեց ու սկսեց փախչել: Թող դիմում գրի ինձ վրա, նա հիվանդ է: Հետո դատ կլինի, իսկ եթե չստացվի, կտեսնենք: Ինքը կսատկի», – Super-ին պատմել է Վլադիմիր Ֆրիսկեն:
«Ամենակարեւորը, որ երեխային բան չի պատահել, այժմ տղաս դայակի եւ թիկնապահների հսկողության տակ է: Ես հարկ եմ համարում անել այս հայտարարությունը, որովհետեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չնայած տատիկն ու պապիկը (Օլգան եւ Վլադիմիրը) հանդիպել են թոռանը, հնարավորություն են ունեցել առանց իմ կողմից որեւէ խոչընդոտի շփվել նրա հետ, այնուամենայնիվ իրավիճակը նման լուծում ունեցավ… Ես շատ եմ անհանգստանում Վլադիմիր Բորիսովիչի հոգեկան վիճակի համար եւ համարում եմ, որ նրան համապատասխան մասնագետի օգնություն է պետք սեփական առողջությունը, եւ ինչն ինձ համար ամենակարեւորն է` Պլատոնի հոգեկան վիճակը պահպանելու համար, որովհետեւ նա այդ հիմար կռվի ականատեսն է դարձել», – ասել է Շեպելեւը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ