Համեմատաբար վերջերս նորաձեւության աշխարհում հայտնվեց RJBijoux նոր մարկան, որի մոդելները ստեղծում են երկու հայուհի՝ քույրեր Ռենա Լեյնովն ու Յուլիա Բելկինան։ Յուրօրինակ մոտեցման, ստեղծագործական մտածելակերպի ու տաղանդի շնորհիվ նրանց արտադրանքը բավականին լայն ճանաչում ունի ողջ աշխարհում։ NEWS.am STYLE – ը որոշել է ավելի մանրամասն ծանոթանալ Ամերկիկայում ապրող տաղանդավոր դիզայներների հետ։
Դուք հայկական արմատներ ունեք… Ինչպե՞ս եք հայտնվել ԱՄՆ-ում։
Ծնվել եւ ապրել ենք Բաքվում, 80-ականների վերջում Ամերիկա ենք տեղափոխվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով։ Արդեն 18 տարի է, Ամերիկայում ենք ապրում։
Ռենան ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, հոգեբանության մագիստրոսի դիպլոմ ունի։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ 13-ամյա Նիկոլը եւ երկու տարեկան Նոան։ Յուլիան 34 տարեկան է, մասնագիտությամբ ինժեներ ծրագրավորող է։ Ամուսնացած է, երկու դուստր ունի՝ Դարյան 10 տարեկան է, իսկ Եղիսաբեթը՝ երեք։ Մեր ամուսինները մեզ աջակցում են բոլոր ձեռնարկումներում, նրանք մեր հուսալի հենարանն են։
Պատմեք RJBijoux-ի ստեղծման մասին։
Մինչ այդ մասին խոսելը կցանկանայինք կարճ պատմել, թե որտեղից են մեր մեջ ստեղծագործական ունակությունները։ Ճաշակը մեզ մանկուց են ներարկել մեր ծնողները։ Մեր հայրը՝ Բալայան Վալերի Ավակովիչը, մասնագիտությամբ նկարիչ ձեւավորող է եղել։ Բնականաբար նա գեղարվեստական-դիզայներական հատկություններ ունի։ Մեր տանը նրա նկարներն են կախված։ Մեր մայրը՝ Մարտիրոսովա Մարիետա Ռուբենովնան մեզ ճաշակ է թելադրել ծնված օրվանից ու առանց պարտադրանքի։ Ինքնուրույն հանգվելու եւ մեր հագուստը բազմազան դարձնելու ընտրություն ու հնարավորություն ունեեցել ենք միշտ, իսկ մայրս միշտ լավ փորձագետի դերում է եղել եւ միշտ էլ ուրախ է եղել նորաձեւոթյանը հետեւելու մեր ձտման համար։
Բիժուտերիա պատրաստելը նախասիրություն է։ Շատ ենք սիրում նորաձեւությունը։
Նորաձեւության ու ոճի մեր կուռքը Էվելինա Խրոմչենկոն է։
RJBijoux մարկայի բիժուտերիան ծնունդ է առել 2012 թվականին։ Առաջին անգամ այն ներկայացվել է Forliza կազմակերպության բարեգործական ցուցահանդեսին, Սան Ֆրանցիսկոյում։ Յուրաքանչյուր իրի վաճառքից առաջացած միջոցներն ուղղվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի որբ երեաների օգնությանը։ Բիժուտերիայի ճանաչումն անկթարթորեն աճեց, եւ մենք որոշեցինք շարունակել ստեղծել մեր փոքրիկ գլուխգործոցները։ Այդպես էլ ծնվեց RJBijoux մարկան։
Երկուսով եք։ Ինչպե՞ս եք բաշխում ձեր աշխատանքը։
Մենք քույրեր ենք։ Ընդհանուր շատ բան ունենք, եւ աշխատանքը մեր մեջ կիսվում է անխոս, քանի որ հասկանում ենք միմյանց կես խոսքից ու կես հայացքից։ Եւ երբ ծնվում են գաղափարները, մանրամասն քննարկում ենք բոլոր պահերը, նյութերից սկսած վերջացրած վերջնական ձեւավորումով։ Յուրաքանչյուր իրը մեզ համար հարազատ երեխու նման է, քանի որ հոգի, ուժ, երեւակայություն, մեր դիզայներական ունակություններն ենք տալիս դրանց եւ, քննարկելով, երկուսս էլ արդյունքում ընդանուր հայտարարի ենք գալիս։
Ի՞նչ նյութեր եք օգտագործում բիժուտերիայի համար։
Մինչեւ նյութերին դիմելը դիզայներական գաղափարն է ծնվում. Ի՞նչ տեսքի իր պատրաստել։ Դրանից էլ սկսում ենք եւ յուրաքանչյուր իրին անհատական մոտեցում ցուցաբերում նյութերի ընտրության հարցում։ Հիմնականում աշխատում ենք մշակված եւ չմշակված, այլ նյութերի հետ խառնած բնական քարերով։ Ընթացքում օգտագործում ենք նաեւ այլ տարրեր։ Ամեն ինչ ընտրում ենք այնպես, որ լինի ճաշակով, նրբագեղ ու նորաձեւության պահանջներին համապատասխան։
Ձեր աշխատանքներում հայկական մոտիվներով որեւ է բան կա՞։
Մեր գործունեությունը ձեւավորման փուլում է։ Գաղափարը կա, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Սակայն առայժմ գատնիք է։
Ձեր զարդերը կարելի՞ է Հայատանում գնել։
Քաղաքի խանութներում՝ ոչ։ Սակայն մենք մեր կայքն ունենք, Համացանցում՝ եւ Facebook-ում, եւ յուրաքանչյուրը կարող է ձեռքբերել այն։
Ի՞նչ հայտնի մարդկանց հետ եք համագործակցում։
Մեր առաջին ցուցադրությունները համեմատաբար վերջերս են եղել։ Ֆեյսբուքի մեր էջի շնորհիվ կապվել ենք նորաձեւության հայտնի ռուս փորձագետ Էվելինա Խրոմչենկոյի հետ։ Նրա հետ կապված շատ հետաքրքիր պատմություն ունեցանք։ Երբ նրան էինք ուղարկում մեր մի քանի աշխատանքները, մաքսատանը դրանք բացել էին։ Արդյունքում նա ստացել էր պատռված փաթեթ։ Իհարկե, շատ տհաճ էր, սակայն ելքը գտանք։ Մենք այն փոխանցեցինք նաեւ հայտնի դիզայներներից մեկի ի դեպ, նույնպես հայ՝ Վոն Վոնի հետ։ Նրա շնորհիվ մեր զարդրը Էվելինա Խրոմչենկոյին հասան ամբողջական տեսքով։
Մենք նաեւ համագործակցում ենք հագուստի տեղի դիզայներների հետ՝ Mina+Olya։ Նրանք հագուստի հրաշալի հավաքածու ունեն։ Այցելել ենք նրանց շոուն եւ պետք է միասին մասնակցեինք վերջիններից մեկին։ Ցավոք, այդ պահին մեզ մոսկովյան բիժու բազարին մասնակցելու հրավիրեց Էվելինա Խրոմչենկոն։ Բազարի կազմակերպիչն էր ռուսական Բոսկո առեւտարյին ֆիրման, որն էլ գնեց մեր զարդերն ամբողջությամբ։ Այդ պատճառով էլ ստիպված էինք հետաձգել Mina+Olya-ի հետ համատեղ ցուցադրությունը։
Իսկ այժմ հրավիրված ենք Mersedez Benz Fashion Week in Russia նորաձեւության շաբաթին մասնակցելու, որը տեղի կունենա 2013 թվականի մարտի 29-ից մինչեւ ապրիլի 2-ը։ Շատ ուրախ ենք ու անհամբեր պատրաստվում ենք ցուցադրությանը։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում կնոջը կամ աղջկան, ով կընտրի RJBijoux-ի զարդերը։
Ժամանակակից, նորաձեւության հետ համահունչ քայլող, նրբաճաշակ։
Պատրաստեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ